25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Տղամարդը պատահաբար 1,25 միլիոն դոլարը դեն է նետել

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակիչը չի հասկացել, որ վիճակախաղը, որը գնել էր, շահել է եւ դեն է նետել այն: Տղամարդը վիճակախաղի տոմսը նետել է խանութին կից աղբարկղը, որտեղից գնել էր այն: Ինչպես պատմել է խանութի վաճառողուհի Վենդի Հինթոնը, տղամարդը երկար տարիներ իրենցից վիճակախաղի տոմսեր է գնում, նա օրական 100 դոլար է ծախսում դրանց վրա, սակայն երբեք չի շահել կամ հազվադեպ փոքր գումարներ է շահել: Եւ ահա երբ տղամարդը վերջապես 1,25 միլիոն դոլար է շահել, իր անուշադրության պատճառով այն դեն է նետել: Ավելի ուշ, երբ կարդացել է թերթում շահող տոմսի համարը եւ հիշել, որ դա հենց իր գնած տոմսի համարն է, նա վերադարձել է խանութ, սակայն աղբը վաղուց տարած են եղել:  

Վաճառողուհին պատմել է, որ տղամարդը հուսահատությունից քիչ է մնացել խելագարվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ