26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Կովի եւ ցլի հարսանիքի համար 17 հազար դոլար է ծախսվել /ֆոտո/

Հնդկական Ինդաուր քաղաքում տեղի է ունեցել կովի եւ ցլի հարսանեկան արարողությունը: Արարողության պատրաստումը տեւել է երկու ամիս: Երբ գյուղում ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչը մեծ վնասներ է հասցրել տեղի բնակչությանը, գյուղացիները որոշել են ամուսնացնել Գանգա կովին ու Պրակաշա ցլին: Այսպիսով, նրանք որոշել են հաճոյանալ բնությանը, որպեսզի այն իրենց այլեւ փորձություններ չուղարկի: Եւ որպեսզի բնությունը գոհ […]

Հայրը 35 տարի դստեր համար տիկնիկի տուն է կառուցել /ֆոտոշարք/

Մի անգամ փոքրիկ աղջիկը հորը խնդրել է իր համար տիկնիկի տուն կառուցել, եւ ստիպված է եղել սպասել այդ տանը ամբողջ 35 տարի: 69-ամյա Ջեֆրի Ուոլքեյը` Մեծ Բրիտանիայից, 35 տարի է ծախսել, որպեսզի դստեր համար 18-րդ դարի դղյակի նմանությամբ տիկնիկի տուն կառուցի: Տնակը 3 հարկանի է, կշռում է 90 կգ, տղամարդը այն կառուցելու համար 19 հազար […]

Արթուր Աբրահամը եւ նրա մարզիչը ձուկ են վաճառել/ֆոտո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր մարզիչ Ուլի Վեգների հետ մասնակցել է բարեգործական ակցիա: Bild.de-ն հայտնում է, որ նրանք ձուկ են վաճառել: ”Այդ գործի համար ես հաճույքով անցա 200 կմ: Մարզիչս եւս չէր դժգոհում, քանի որ ես շատ ձուկ վաճառեցի”,- ասել է Աբրահամը: Ստացված հասույթը փոխանցվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող կենտրոնին:

Բջջային հեռախոսը կարող է կործանել ձեր սեռական կյանքը /16+/

Գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսները լուրջ վտանգ կարող են սպառնալ մարդկանց սեռական կյանքին: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ, ովքեր օրվա մեջ 4 ժամից ավելի օգտագործում են բջջային հեռախոսը, ավելի հաճախ են տառապում իմպոտենցիայից: Բացի այդ, Եգիպտոսի համալսարանի գիտնականները պնդում են, որ բջջայինի հաճախ օգտագործումը բերում է նաեւ անպտղության: 

Անջելինա Ջոլին կիսվել է իր դիետայով

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին վերջերս զգալիորեն փոխել է իր կենսակերպը: Նա սկսել է ինքնուրույն պատրաստել կերակուրներ եւ այլեւս արգելում է երեխաներին արագ սնունդների հետեւել: Ներկայումս Ջոլին հատուկ դիետայի է հետեւում, որով կիսվել է նաեւ երկրպագուհիների հետ: Դիետայի գլխավոր սկզբունքը հետեւյալն է: Նախ` պետք է սնվել օրական 6 անգամ, երկու-երեք ժամը մեկ անգամ: Սակայն պետք է […]

Համասեռամոլ-քահանան միանձնուհիների փողերը ծախսել է սիրեկանի վրա

Իտալիայի եկեղեցիներից մեկում իսկական սկանդալ է տեղի ունեցել: Պարզվել է, որ այն բոլոր միջոցները դրամական, որոնք միանձնուհիները վստահել են եկեղեցու քահանային, նա ծախսել է իր սիրեկանի վրա: Նախկինում ոչ ոք չի նկատել, որ քահանան համասեռամոլական հակումներ ունի: Ավելին, շատերը վստահել են քահանային իրենց գումարները եւ նրան նկարագրելիս են եղել որպես իսկական հավատացյալ: Սակայն պարզվել է, […]

Դեպրեսիայի մեջ հայտնված պանդային հեռուստացույց են նվիրել /ֆոտո/

Չինաստանի Կունմին քաղաքի գազանանոցում Սիցզյա մականունով բանդային ընկերոջը վերցրել են, եւ հիմա նա իրեն մենակ է զգում: Պանդան միայնությունից դեպրեսիայի մեջ է հայտնվել, եւ գազանանոցի աշխատակիցներին ոչ մի կերպ չի հաջողվել բարձրացնել նրա տրամադրությունը: Պանդան կտրականապես հրաժարվել է ուտելիքից: Սակայն վերջրես արջուկին հեռուստացույց են նվիրել: Այժմ պանդայի տրամադրությունը բավականաչափ բարձրացել է, նա սիրող դիտում է […]

Ինքնասպան է եղել 38-ամյա ռուս նախկին ֆուտբոլիստ

Այսօր ինքնասպան է եղել ռուսական ”Դինամո” ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդուարդ Կոսոլապովը: Նա ծնվել է 1976 թ.-ի մարտի 27-ին Մորդովայի հանրապետությունում: Բացի ”Դինամոյից” հանդես է եկել նաեւ ”Լոկոմոտիվում”, ”Տոմում”, ”Կուզբասում” եւ ”Մորդովայում”: Ինքնասպանության դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ:

Առնոլդ Շվարցենեգերը ուրախ նկարվել է անգիտակից պառկած որդու հետ /ֆոտո/

Հոլիվուդյան դերասան, նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որդուն` Պատրիկին, օրերս վիրահատել են: Եւ ահա, դերասանը գնացել է որդուն տեսության եւ նկարվել նրա հետ ուրախ դեմքով այն դեպքում, որ տղան անգիտակից պառկած է: 20-ամյա տղայի վիճակը լավ է, սակայն հոր տարօրինակ հումորը, մեղմ ասած, անհասկանալի է:

Ebay-ը վաճառում է Յուրգեն Կլոպի մաստակը

Ամերիկյան Ebay ընկերությունը, որը մասնագիտացված է ինտերնետ-աճուրդի վրա, հայտարարել է Դորտմունդի ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մաստակի վաճառքի մասին: Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ ”Բորուսիա”-”Վոլֆսբուրգ” հանդիպման ընթացքում Կլոպը դեն է նետել իր մաստակը, իսկ մարզադաշտի աշխատողը որոշել է վերցնել այն եւ վաճառել: Նախնական գինը 1 եվրո է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի