27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

LIFE NEWS …

Քիմ Քարդաշյանը և Քենյու Ուեսթն ամուսնացել են Ֆլորենցիայում/ֆոտո/

Ինտերնետում են հայտնվել ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյու Ուեսթի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները: Նրանք ամուսնացել են Իտալիայում` Ֆլորենցիայում: Արարողությանը ներկա են եղել հարազատներն ու բարեկամները: Հիշեցնենք, որ նորապսակներն արդեն իսկ ունեն դուստր, ում անվանակոչել են Նորթ:

Մոսկվայում կհիմնեն ”Կոնչիտա Վուրստի” անունով գեղեցկության սրահ

Մոսկվայում կբացվի վարսահարդարման սրահ Եվրատեսիլ-2014-ի հաղթող Կոնչիտա Վուրստի անունով: 18-ից ցածր անձանց համար մուտքը կարգելավի: Դա կապված է Ռուսաստանում գեյ-քարոզչության արգելքի հետ: Գեղեցկության սրահը կկրի ”Վուրստ” անվանումը: Известия-ն հայտնում է, որ խնդիրներ կարող են առաջանալ տրանսվիստիտի անունն օգտագործելու հարցում, քանի որ ”Վուրստն” արդեն իսկ գրանցված ապրանքանիշ է:

Ջիվան Գասպարյանից` ”Կարգին Մկո”. Ժպտացող եւ մնայուն արժեքներ /վիդեո, ֆոտո/

Հայաստանի նկարիչների միությունում “Փիար զարգացման կենտրոնը” յուրահատուկ ցուցահնդես էր նախաձեռնել: Կազմակերպության ղեկավար Հայկ Կիրակոսյանի խոսքով` փորձել եմ ներկայացնել մեր հայտնիներին՝ որպես ժպտացող արժեքներ: Ցուցահանդեսը հենց այդ խորագիրը ուներ՝ “Ժպտացող արժեքներ”, իսկ ակնթարթները անմահացրել էր երիտասարդ լուսանկարչուհի Էմման: Նա շատ հուզված էր, քանի որ առաջին ցուցահանդեսն էր: “Կարին” ազգագրական պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով, Հայաստանում […]

Ազգությամբ հայ ”օրենքով գողը” ստեղծում է հզոր խմբավորում

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ձմեռային Օլիմպիական խաղերից հետո ”օրենքով գողերը” սկսել են վերադառնալ Ռուսաստան: Հաղորդվում է, որ մինչ խաղերը երկրի իշխանությունները պահանջել էին հեռանալ երկրից, հակառակ դեպքում խոստանալով քայլեր ձեռնարկել նրանց դեմ: Օլիմպիական խաղերի ավարտից հետո վերադարձողների թվում է նաև հայազգի ”օրենքով գող” Էդիկ Ասետրինան (Էդուարդ Ասատրյան): Նա ակտիվորեն սկսել է ձևավորել ”օրենքով գողերի” […]

Մահացել է աշխարհի ամենածանր մարդը/ֆոտո/

Մահացել է 2006 թ.-ին աշխարհի ամենածանր մարդ ճանաչված մեքսիկացի Մանուել Ուրիբեն: 48-ամյա տղամարդը 2006 թ.-ին կշռում էր 570 կգ, սակայն ավելի ուշ նիհարել է մինչև 394 կգ-ի: Մայիսի սկզբին նա տեղզափոխվել էր հիվանդանոց. նրա մոտ հայտնաբերվել էր սրտի առիթմիա: Հիվանդանոց տեղափոխելու համար օգտագործվել էր վերամբարձ կռունկ: Բժիշկները դեռ չեն հայտնում Ուրիբեի մահվան պատճառը: 2008 թ.-ին […]

Ֆուտբոլիստը մահացել է խաղի ընթացքում բախման հետևանքով/վիդեո/

Ինդոնեզական ”Պերսիրաջա” ակումբի հարձակվող Ակլի Ֆայրուզը մահացել է PSAP ակումբի դարպասպահի հետ բախումից հետո: Հետաքրքրական է, որ հարձակվողին փոխարինել են, և նա դիտել է խաղը պահեստայինների նստարանից: Հաջորդ օրը ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է վնասվածքի լրջությունը: Նրա մոտ հայտնաբերվել է ներքին օրգանների վնասում և ներքին արյունահոսություն: Չնայած վիրահատությանը` նա մի քանի օր […]

Լոս-Անջելեսում տասնյակ հայեր են ձերբակալվել մեքենայությունների մեղադրանքով

Կալիֆորնիայում ավարտվել է մի քանի տարի տևած հետաքննությունը, որին առնչություն ունեն մի շարք հայեր: LA Times-ը հայտնում է, գործը կապված էր միլիոնավոր դոլարների մեքենայությունների հետ: Մեղադրանք է առաջադրվել Լոս-Անջելեսի 17 և Ֆրեզնոյի 1 բնակչի նկատմամբ:  Մեղադրյալներից 12-ը գտնվում են կալանքի տակ: Տվյալ անձինք մեղադրվում են ավտոմեքենաներ առևանգելու և ապահովագրության հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ: Նրանք […]

Ինչու է Հռոմի պապը հրաժարվում Facebook-ից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի գրանցվում Facebook-ում կարդիլաների պատճառով, ովքեր վստահ են, որ պապը կստանա չափից շատ վիրավորանքներ: Արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիյա Չելին հայտնել է, որ ի տարբերություն Twitter-ի, որում հնարավոր է թաքցնել մեկնաբանությունները, Facebook-ում դա իրականացնելն անհամեմատ ավելի բարդ է: ”Իմաստ չունի դրանով զբաղվել նաև Facebook-ում”,-նշել է հոգևորականը: Այս տարի Հռոմի պապն արդեն վարձել էր IT […]

Գովազդային վահանակով պոռնո է ցուցադրվել/վիդեո/

Ուկրաինական լրահոսի թեժ հոսքը շարունակվում է: Այս անգամ լուրն ապաքաղաքական է: Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներից մեկում տեղադրված վահանակը էրոտիկ բնույթի հոլովակ է ցուցադրել: Տեսանյութի տակ գրված է եղել ”Փառք Ուկրաինային: Շնորհակալություն Մայդանի համար”: Այդ մասին հայտնում է Pravda.tut-ը: Մոնիտորի շուրջ հավաքված երիտասարդներն ամեն կերպ փորձել են անջատել այն: Արդյունքում, ավտոմեքենայի օգնությամբ դա հաջողվել է:

11-ամսական երեխային ստիպել են թռչել պարաշյուտով/վիդեո/

Հնդկաստանի Կերալա նահանգում երիտասարդ ամուսինները ստիպել են 11-ամսական  երեխային թռիչք կատարել պարաշյուտով: Ինտերնետում հայտնված տեսանյութը մեծ դժգոհություն էր առաջացրել դիտողների շրջանում: Տեղի ոստիկանությունը գործ է հարուցել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի հատկանիշներով: Դեպքի ականատեսները հայտնել են, որ երեխան բարձր լաց է եղել, երբ նրան ամրացրել են պարաշյուտին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի