24 Մայիսի, Saturday, 2025
KFC

LIFE NEWS …

Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարը ռեկորդային` 2.1 մլն Like է հավաքել/ֆոտո/

Ռեփեր Քանյե Ուեսթի և ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի հարսանեկան արարողության լուսանկարը հավաքել է 2.1 մլն Like: Այսպիսով, Instagram-ում տեղադրված լուսանկարը ռեկորդ է սահմանել սոցցանցի պատմության ընթացքում: Քարդաշյանի էջն ունի 14.8 մլն հետևող: Ընդհանուր առմամբ Քարդաշյանը տեղադրել է 2 լուսանկար, որոնցից երկրորդը 1.57 մլն Like է հավաքել: Նշենք, որ Ֆլորենցիայում կայացած հարսանիքին ներկա են եղել […]

Ֆիլիպ Կիրկորովը խայտառակվել է հանդիսատեսի առջև/վիդեո/

Մոսկվայում կայացած Ru.tv-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ բոլոր երգերն առաջին անգամ պետք է կատարվեին կենդանի ձայնով: Սակայն Ֆիլիպ Կիրկորովի ելույթի ժամանակ հանդիսատեսներն ակնհայտորեն նկատել են, որ երգիչն ուղղակի ”բացում-փակում է” բերանը: Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ռուսաստանում հայտնի երգիչն ուղղակի չգիտի երգի բառերը:

Պելեի թմրամոլ որդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին`Էդինյոն, դատապարտվել է 33 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել թմրանյութերի ապօրինի վաճառքից ստացված գումարների լվացման գործում: 1990-ականներին նա որպես դարպասապահ հանդես էր գալս ”Սանթոս” ակումբում: Էդինյոն խոստովանել է, որ կախում ունի թմրանյութերից, սակայն չի ընդունել իր մեղքը փողերի լվացման հարցում: Առաջին անգամ Էդինյոն ձերբակալվել էր 2005 թ.-ին: Սպասվում է, որ […]

50 կգ-անոց կինը հաղթել է հոթ-դոգ ուտելու մրցույթում

Ամերիկուհի Միշել Լեսկոն առաջին հորիզոնականն է զբաղեցրել Չիկագոյում անցկացված հոթ-դոգ ուտելու մրցույթում: 50 կգ քաշ ունեցող կինը 10 րոպեում կերել է 28 նրբերշիկ: Նրա գլխավոր մրցակից Էրիկ Բուկերը կերել է 1 նրբերշիկ պակաս` չնայած, որ կշռում է չորս անգամ ավելի ծանր, քան Լեսկոն: Մրցույթին մասնակցել են 8 անձինք: Հաղթելուց հետո Միշել Լեսկոն խոստովանել է, որ […]

Հանկարծակի ստրիպտիզով վախեցրել է իրեն հետևողին/ֆոտո/

Չինաստանի Դունգուն նահանգի բնակչուհին վախեցրել է իրեն հետևող մի տղամարդու` մերկանալով տղամարդու առաջ: Ականատեսները հայտնել են, որ տղամարդը մոտոցիկլով հետևել է աղջկան մի հրապարակում, որտեղ անկացվում էին տարբեր շոուներ: Հայտնվելով բեմի վրա` աղջիկը կանգնել է, հարցրել իրեն հետապնդողին, թե ինչ է նա ցանկանում, իսկ հետո սկսել է իր վրայից հանել հագուստը: Աղջկա վարքը զարմացրել է […]

Նռնակի միջոցով ինքնասպան լինելուց առաջ սպանություններ է խոստովանել/վիդեո/

Ռուսաստանի Պենզա քաղաքում տեղի բնակիչներից մեկը ինքնասպան է եղել` նռակ պայթեցնելով: Սերգեյ Կոսոլապովը մինչ ինքնսպան լինելը հայտարարել է, որ իր խղճին է երկու սպանություն: Նռնակ պայթեցնելուց առաջ նա կրակել է իր կրծքավանդակին: Ինքնասպանությունից առաջ նա պահանջել է իր մոտ բերել սիրելիին համբուրելու համար: Սիրելիին համբուրելուց հետո աղջկան հեռացրել են տղամարդու մոտից: Կոսոլապովը 30 տարեկան էր […]

Նեյմարն ամուսնանում է սեքսուալ մոդելի հետ/ֆոտո/

Բրազիլիայի հավաքականի և ”Բարսելոնայի” ֆուտբոլիստ Նեյմարի ընկերուհին` Գաբրիելա Լենզին Instagram-ում հրապարակել է հարսանեկան զգեստ: Ոչ վաղ անցյալում խոսվում էր ֆուտբոլիստի և 20-ամյա մոդելի սիրային կապի մասին: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ լուսանկարը վերցված է ֆոտոսեսիայից, սակայն իսպանական և բրազիլական ԶԼՄ-ները նշում են, որ դա պատահական չէր արված. նրանք պատրաստվում են ամուսնանալ: 

”Օրենքով գողը” սպանվել է եկեղեցու դիմաց/վիդեո/

Այսօր առավոտյան Մերձմոսկվայի Օդինցովո շրջանում սպանվել է ”օրենքով գող” Ալեքսանդր Տիմոշենկոն: 60-ամյա Տիմոշենկոն քրեական շրջանակներում ավելի հայտնի է որպես Տիմոխա Գոմելսկի: Սպանությունն իրականացնողները եղել են 2 կովկասցիներ: Նրանք կրակել են ”օրենքով գողի” վրա մոտոցիկլից, երբ վերջինս դուրս է եկել Զնամենսկու եկեղեցուց:

Հրկիզվել է մոդել Կլաուդիա Շիֆերի առանձնատունը

Անգլիայում այրվել է հայտնի մոդել Կալուդիա Շիֆերի տունը: Կրակը ոչնչացրել է XVI-րդ դարի մի քանի կառույցներ: Հրդեհի մարմանը մասնակցում էին 50 հրշեջներ և 8 հրշեջ մեքենա: Հրդեդի պատճառը և վնասի չափը հայտնի չէ: Կալուդիա Շիֆերը առանձնատունը գնել է 2002 թ.-ին 5 մլն ֆունտով: Նա մշտապես չի բնակվել այդ տանը:

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է այն որպես ”Առանց ծխախոտի օր”: Վիճակագրության համաձայն, ծխախոտը վեց վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ է սպանում: Ծխախոտի ծխի պարունակած 90-ից ավելի բաղադրիչներից և ոչ մեկը օգտակար չէ առողջությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի