27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

LIFE NEWS …

22-ամյա աղջիկը ողջ է մնացել իր վրայով գնացք անցնելուց հետո/վիդեո/

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի բնակչուհի Լինսեյ Հորնը ողջ է մնացել այն բանից հետո, երբ իր վրայով գնացք է անցել։ 22-ամյա աղջիկը հարբած վիճակում քնել է երկաթգծերին, և այդ ընթացքում նրա վրայով բեռնատար գնացք է անցել։ Աղջկա կյանքը փրկել են նիհար կազմվածքը և երջանիկ պատահականությունը։ Ոստիկանությունն աղջկան մեղադրանք է առաջադրել ադմինիստրատիվ մի շարք նորմեր խախտելու մեջ: Նշվում […]

Բրազիլացի մարմնավաճառներն ԱԱ-2014-ից առաջ անգլերեն են սովորում

Բրազիլացի մարմնավաճառներն անհամբերությամբ են սպասում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին: Մասնավորապես, նրանք արագորեն ուսումնասիրում են անգլերենը երկիր ժամանող 600 հազար արտասահմանցիների հետ շփվելու համար: Բելու-Օրիզոնտի քաղաքում հիմնվել է անգլերենի ուսուցման կենտրոն, որը նախատեսված է հենց մարմնավաճառների համար: Նրանց սովորեցնում են այն բառապաշարին, որն անհրաժեշտ կլինի աշխատանքի մեջ: Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 12-ին: Նշենք, որ Բրազիլիայում […]

Թենիսիստ Էնդի Ռոդդիկի սեքսուալ կնոջ ֆոտոսեսիան/ֆոտո/

Ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդդիկի կինը` մոդել Բրուկլին Դեկերը, հերթական անգամ մերկացել է լուսանկարիչների առջեւ: Esquire-ի վարկածով 2010 թ.-ի աշխարհի ամենասեքսուալ կին ճանաչված 23-ամյա Բրուկլին Դեկերը լուսանկարվել է Մարկ Սկվայսի էրոտիկ ֆոտոսեսիայում:

Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են ”Տոտենհեմը” և ”Էվերտոնը”

 Մոսկվայի ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ: Tribal Football-ը հայտնում է, որ 26-ամյա հարձակվողին անգլիացի սկաուտները կհետևեն Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը: Մովսիսյանով հետաքրքրված են ”Տոտենհեմը”, ”Էվերտոնը” և ”Վեստ Բրոմվիչը”: Անգլիական ակումբների սկաուտները ներկա կլինեն Գերմանիա – Հայաստան ընկերական հանդիպմանը:    

Կանադացին սպանել է 3 ոստիկանի և վիրավորել 2-ին/վիդեո/

Կանադայի Նյու-Բրանսուիկ նահանգում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 ոստիկան, ևս 2-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Կրակահերթը բացել է Մոնկտոն քաղաքի բնակիչ 24-ամյա Ջաստին Բուրկը: Նրան փնտրում են: Ոստիկանությունը Twitter-ի միջոցով տարածել է կասկածյալի լուսանկարը: Տղամարդն ունի 2 դիպուկահար հրացան: Ոստիկանությունը խնդրել է բնակիչներին փակ պահել տան դռները և դուրս չգալ փողոց:

Սխալի հետևանքով 17 տարի անցկացրել է բանտում

Նյու-Յորքի դատարանը վճռել է ազատ արձակել մի տղամարդու, ով մեղադրվում էր սպանության մեջ: 53-ամյա Ռոջեր Լոգանն ազատ է արձակվել վճիռների վերանայման հարցերով զբաղվող մարմնի ջանքերի շնորհիվ: Նա բանտում է անցկացրել 17 տարի: Լոգանը ձերբակալվել էր 1997 թ.-ի հուլիսի 24-ին` Շերվին Գիբսոնի սպանության մեղադրանով: Մեղադրական դատավճիռը հիմնականում կախված է եղել հարևանի ցուցմունքներից: Վերջինս հավաստիացրել էր, որ […]

Ապշեցուցիչ սելֆի Հիսուսի արձանի վրա/ֆոտո,վիդեո/

Զբոսաշրջիկ և լուսանկարիչ Լի Թոմսոնը աշխարհում առաջինը սելֆի է արել Ռիո-Դե-Ժանեյրոյում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանի վրա: Մինչ բարձրանալը նա իր ընկերների հետ միասին ստացել է համապատասխան թույլտվություն: Նրանք հաղթահարել են դեպի վեր տանող 12 սանդուղքներ, որոնք անցնում էին արձանի դրսից և ներսից:

Էդգար Մանուչարյանն ամուսնանում է

Եկատերինբուրգի ”Ուրալի” նախագահ Գրիգորի Իվանովը հարցազրույց է տվել 66.ru-ին, որում խոսել է նաև թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի մասին: -Պարոն Իվանով, եթե խոսենք այն ֆուտբոլիստների մասին, ովքեր ավարտված մրցաշրջանում թիմում էին, ո՞վ ավելի շատ առաջադիմեց: – Շատերն ուրախացրեցին: Օրինակ` Չիսամբան աճեց:Երկրորդ շրջանում ուրախացրեց Մանուչարյանը. երջանիկ եմ նրա համար, որովհետև միշտ գիտեի, որ նա […]

Ուկրաինայից վտարում են վրացի ”օրենքով գողերին”

Օդեսսայի հանգստյան տներից մեկում ձերբակալվել են ”օրենքով գողեր”: Իրավապահները հայտնել են, որ 33-ամյա վրացի Մինդիա Գորձեն, ով քերական աշխարհում հայտնի է որպես Լավասողլի Բաթումսկի, իր գործողություններով ակտիվորեն մասնակցում էր Օդեսսայի շրջանի քրեական կյանքին: Ձերբակալվել է նաև 27-ամյա Լևան Միրցխուլավան, ով ”օրենքով գող” է կարգվել այս տարի և հայտնի է Սուխումսկի մականունով: Հայտնի է, որ նրանք […]

Ռիհաննան կիսամերկ ժամանել էր Fashion Awards 2014 մրցանակաբաշխությանը/ֆոտո,վիդեո/

Հոնդուրասցի երգչուհի Ռիհաննան գլխավոր աստղն էր CFDA Fashion Awards 2014 մրցանակաբաշխությանը: Երգչուհուն շնորհվել է ”Մոդայի խորհրդանիշ” մրցանակին:Երեկույթին Ռիհաննան կրում էր կիսաթափանցիկ զգեստ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի