17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

22-ամյա աղջիկը ողջ է մնացել իր վրայով գնացք անցնելուց հետո/վիդեո/

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի բնակչուհի Լինսեյ Հորնը ողջ է մնացել այն բանից հետո, երբ իր վրայով գնացք է անցել։ 22-ամյա աղջիկը հարբած վիճակում քնել է երկաթգծերին, և այդ ընթացքում նրա վրայով բեռնատար գնացք է անցել։

Աղջկա կյանքը փրկել են նիհար կազմվածքը և երջանիկ պատահականությունը։ Ոստիկանությունն աղջկան մեղադրանք է առաջադրել ադմինիստրատիվ մի շարք նորմեր խախտելու մեջ: Նշվում է, որ 2 վագոն ունեցող գնացքի վարորդը, նկատելով աղջկան, ստիպված է եղել չնախատեսված կանգառ անել և շտապօգնություն կանչել։

Դեպքի վայր ժամանած բժիշկները Հորնի մարմնին անգամ թեթև քերծվածք չեն հայտնաբերել, սակայն ապահովության համար նրան հոսպիտալացրել են։ Հիվանդանոցում ևս նրա մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ