Ջիվան Գասպարյանից` ”Կարգին Մկո”. Ժպտացող եւ մնայուն արժեքներ /վիդեո, ֆոտո/
Հայաստանի նկարիչների միությունում “Փիար զարգացման կենտրոնը” յուրահատուկ ցուցահնդես էր նախաձեռնել: Կազմակերպության ղեկավար Հայկ Կիրակոսյանի խոսքով` փորձել եմ ներկայացնել մեր հայտնիներին՝ որպես ժպտացող արժեքներ: Ցուցահանդեսը հենց այդ խորագիրը ուներ՝ “Ժպտացող արժեքներ”, իսկ ակնթարթները անմահացրել էր երիտասարդ լուսանկարչուհի Էմման: Նա շատ հուզված էր, քանի որ առաջին ցուցահանդեսն էր:
“Կարին” ազգագրական պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով, Հայաստանում մշակույթը շատ դեպքերում անարժեք է: “Հենց այս տեսանկյունից երբ քեզ՝ արվեստագետիդ ներկայացնում են որպես արժեք, հպարտանում ես, ոգեւորվում եւ մտածում զարգացնել քո արվեստի մեջ այն արժեքները, որոնք այսօր պետք են մեզ”,-ասաց Գ. Գինոսյանը:
Նկարիչ-ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին էլ պարզապես ուրախ է, որ երիտասարդ արվեստագետները հիշում եւ մեծարում են իրենց:
Ի դեպ, Էմման յուրաքանչյուր ժպտացող արժեքին նվիրում էր տվյալ լուսանկարը: Անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի լուսանկարը տարավ կրտսեր Գասպարյանը: Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ մի օր էլ ինքը արժեք կլինի՝ շարունակելով պապիկի արվեստը:
Ցուցահանդեսի ժպտացող արժեքներից էին շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, երգիչ Ֆորշը, “Ռեինկարնացիայի” Ռոլանդը, պարուհի Ժակլին Մարխոշյանը, հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանը եւ շատ ուրիշներ: Նրանց մասին պատմող նյութերը կներկայացնենք առաջիկայում:
Լուսանկարները՝ առանց մեկնաբանության:
Դիտեք նաեւ Henaran.am-ի արտահաստիքային թղթակից Ավետիս Մելքոնյանի պատրաստած տեսանյութը: