05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Արվեստի գլուխգործոցներ՝ լուցկու հատիկներից /ֆոտո, վիդեո/

Անհավանական է, բայց այս գեղեցիկ քանդակները արվել են լուցկու հատիկներով։ Դրանց հեղինակը՝ Պատրիկը, ասում է, որ յուրաքանյուրի վրա մեկ տարուց ավելի է ծախսել։ Յուրաքանչյուր քանդակի վրա նա տասնյակ հազարավոր լուցկի է ծախսում, սակայն արդյունքն իրոք ապշեցուցիչ է։    

Թեթեւ ու նրբահամ․ կաթնաշոռային սուֆլե

Բաղադրությունը՝ Կաթնաշոռ – 250 գր Ձու-2 հատ Շաքարավազ – 1 ճաշի գդալ Բանան-1 հատ Խնձոր-1 հատ Պատրաստման եղանակը՝ Ձուն լավ հարել կաթնաշոռի հետ։ Մրգերը կտրատել խորանարդաձև։ և ավելացնել հարած ձվին։ Ավելացնել նաև շաքարավազը և լավ խառնել։ Խառնուրդը լցնել ձևամանի մեջ և դնել միկրոալիքային վառարան, թողնել 3 րոպե։ Կարելիէ զարդարել դարչինով կամ մուրաբայով։  

Փախստականը փորձել է Շվեյցարիա ներթափանցել ճամպրուկի մեջ /վիդեո/

Շվեյցարիայում Աֆրիկայից եկած ուղեւորներից մեկի ճամպրուկում տղամարդ է հայտնաբերվել։ Փախստականը փորձել է Եվրոպա ներթափանցել՝ ընկերոջ ճամպրուկում թաքնվելով։ Միջադեպը տեղի է ունեցել գնացքում։ Տղամարդը բռնվել է, քանի որ չի դիմացել եւ ցավից տնքացել է։ Մյուս ուղեւորները զարմացել են, երբ զգացել են, որ ճամպրուկից տարօրինակ ձայներ են գալիս։ Երկու տղամարդիկ ձերբակալվել են։  

Քիմ Քարդաշյանը՝ Ֆերգիի նոր տեսահոլովակում /վիդեո/

Երգչուհի Ֆերգին ներկայացրել է իր նոր M.I.L.F. Money տեսահոլովակը, որում բացի երգչուհուց՝ նկարահանվել են նաեւ Էմբեր Վալետան, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Սիարան եւ այլոք։ Բացի նրանցից, տեսահոլովակում նկարահանվել է նաեւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով հանուն դերի փոփոխել է արտաքինն ու բաց գույնի մազերով է ներկայացել։

Հսկայական պիթոնը մտել է կնոջ ննջասենյակ /վիդեո/

Ավստրալուհին, մտնելով ննջասենյակ, այնտեղ հսկայական պիթոն է հայտնաբերել՝ 5,2 մետր երկարությամբ եւ 40 կիլոգրամ քաշով։ Օձը ննջասենյակում կոտրել է լուսամփոփն ու ինչ որ կերպ կարողացել է միացնել լույսը։ Թե ինչպես է հսկայական օձը մտել կնոջ ննջասենյակ, հայտնի չէ, սակայն փրկարարները նրան անվտանգ վայր են տեղափոխել։

Նախագահների մոտ հայտնաբերվել է ընդհանուր գիծ, որը հատուկ է հոգեկան հիվանդներին

Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող ԱՄՆ նախագահներն ավելի լավ են կատարում իրենց գործը` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից: Նման եզրակացության են եկել ամերիկացի հոգեբանները` ուսումնասիրելով բոլոր նախագահների ձեռքբերումների վարկանշային աղյուսակը` սկսած Ջորջ Վաշինգտոնից մինչեւ Ջորջ Բուշ կրտսերը, ինչպես նաեւ նրանց հոգեբանական դիմանկարները, որոնք կազմել են պատմաբանները եւ կենսագիրները: Նախագահական պաշտոնում հաջողության հետ հիմնականում կապված է այնպիսի հոգեկան […]

Ունաբի օգտակարությունը

Հասուն մրգերի պտղամիսը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, օրգանական թթուներ, ածխաջրեր, թթուներ, C և P խմբի վիտամիններ, բետտա – կարոտին, ինչպես նաև B1, B2 և B5 խմբի վիտամիններ: Հանքային նյութերից` կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, մագնեզիում, կոբալտ և մեծ քանակությամբ յոդ: Տերևներում, բնափայտում և արմատներում մեծ քանակությամբ ալկոլոիդներ և օրգանական թթուներ կան: Ունաբին իր բուժական հատկանիշներով հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված