10 Մայիսի, Saturday, 2025
KFC

LIFE NEWS …

Տղամարդը մտել է առյուծների վանդակը՝ նրանց թաթը սեղմելու համար /վիդեո/

Շոկային միջադեպ է տեղի ունեցել հնդկական Nehru Zoo Park կենդանաբանական այգում։ 35-ամյա Մուկեշ Կումարը, ընկերների հետ խմելուց հետո, մտել է առյուծների վանդակը, որպեսզի, ինչպես ինքն է հետագայում բացատրել, սեղմի նրանց թաթը։ Բարեբախտաբար, գիշատիչները որեւէ կերպ չեն արձագանքել տղամարդուն, եւ վերջինը բարեհաջող դուրս է եկել վտանգավոր գոտուց։ Փոխարենը տղամարդն ինքն է մեկ այլ վանդակում հայտնվել՝ նրան այդ […]

Իմ աղոթքները ձեզ հետ են․ Քիմ Քարդաշյանը ցավում է

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ցավակցություններն է հայտնել Օրլանդոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Ես իսկապես չեմ կարողանում խոսքեր գտնել։ Իմ մտքերը, սերն ու աղոթքները Օրլանդոյում տուժածների հետ են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։ Հիշեցնենք, որ Օրլանդոյի ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ 50 հոգի է մահացել, կան վիրավորներ։

Ալլա Պուգաչովային կհուղարկավորեն Կուզմինսկու գերեզմանատանը

Ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան գաղտնի կերպով իր համար տեղ է գնել Կուզմինսկու գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նրա հայրը, մայրը եւ եղբայրը։ Պրիմադոննան իր հարցազրույցների ժամանակ շատ հանգիստ խոսում է մահվանից, ասում է, որ մտերիմներին ասել է, թե ինչ անեն, երբ ինքը մահանա։ Նշվում է, որ գերեզմանատանը տեղ գնելու համար Պուգաչովան 2 միլիոն ռուբլի է […]

Քսենիա Սոբչակը հղի է․ զլմ-ներ /ֆոտո/

Հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն ու նրա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, առաջին երեխային են սպասում։ Այդ մասին տեղեկություններ են տարածել լրատվամիջոցներն այն բանից հետո, երբ Սոբչակին նկատել են կլորացած փորիկով։ Ու չնայած սկանդալային հաղորդավարուհին ամեն կերպ գաղտնի է պահում հղիությունն ու լայն զգեստներ է կրում, միեւնույնն է՝ նրա չափսերի փոփոխությունն ակնհայտ է։    

«Կարգին Հայկոն» գնացել է դիրքեր. Հայկական Ժամանակ

«Սուպեր մամա 2» կատակերգության աշխա­տանքները դադարեցվել Են քառօրյա պատերազմի պատճառով եւ այս տարի այլևս չեն շարունակվի: Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Մարությանն ապրիլի սկզբներից մինչեւ մայիսի 18-ն ընդգրկված է եղել Արթուր Ալեքսանյանի «5165» կամավորական ջոկատում եւ պարբե­րաբար գնացել է դիրքեր: Arrntimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև իրավիճակը հան­դարտվել է, աշխատանքները վերսկսելը հի­ մա նպատակահարմար չէ: «Այդ իրադարձու­թյունների […]

Երգչուհի Շերը մահամե՞րձ է

Հանրահայտ երգչուհի Շերը մահամերձ է: Ամերիկյան Radar Online կայքը տեղեկություն է հրապարակել, որ երգչուհին 2014թ. ամառվանից վարակված է մի վիրուսով, որը քայքայում է նրա երիկամները: Կայքը նշում է, որ Շերը համոզված է, որ իրեն հաշված օրերի կյանք է մնացել եւ արդեն իր հսկայական կարողությունը՝ 305 մլն դոլար, կտակել է հարազատներին ու մտերիմներին:   Հիշեցնենք, որ այս տարի երգչուհին տոնում էր […]

Արտակարգ միջադեպ. հսկա-նորածին /ֆոտո, վիդեո/

Աստրախանի ծննդատներից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել՝ 7 կիլոգրամ կշռող փոքրիկ է լույս աշխարհ եկել։ Նրա հասակը 70 սմ է։ Նման քաշ ու հասակ սովորաբար ունենում են 4-5 ամսական երեխաները։ Բժիշկները ժպիտով պատմում են, որ փոքրիկը սայլակում չի տեղավորվում։ Հսկա-տղան 28-ամյա Յուլիայի 4-րդ երեխան է, մյուսներն էլ խոշոր են ծնվել, սակայն ոչ այդքան։ Յուլիայի […]

Սամվել Կարապետյանի որդին ու հարսը հայկական ու վրացական գեղեցիկ պարեր են ցուցադրել /ֆոտո, վիդեո/

Օրերս՝ հունիսի 4-ին, Մոսկվայում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը։ Հարսանիքին հարսն ու փեսան՝ վրացուհի Սալոմեն եւ Սարգիսը, ներկայացրել են գեղեցիկ պարեր՝ հայկական եւ վրացական։ Պարերի տեսանյութերն ու լուսանկարները հայտնվել են Ինստագրամում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված