12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Կարգին Հայկոն» գնացել է դիրքեր. Հայկական Ժամանակ

«Սուպեր մամա 2» կատակերգության աշխա­տանքները դադարեցվել Են քառօրյա պատերազմի պատճառով եւ այս տարի այլևս չեն շարունակվի: Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Մարությանն ապրիլի սկզբներից մինչեւ մայիսի 18-ն ընդգրկված է եղել Արթուր Ալեքսանյանի «5165» կամավորական ջոկատում եւ պարբե­րաբար գնացել է դիրքեր:

Arrntimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև իրավիճակը հան­դարտվել է, աշխատանքները վերսկսելը հի­ մա նպատակահարմար չէ: «Այդ իրադարձու­թյունների պատճառով մեր թիմում ոչ ոք տրամադրություն չուներ, իսկ ֆիլմը հումորային է, եւ պետք է տրամադրություն ունենաս, որ զբաղվես դրանով, սակայն բոլորիս ուղեղ­ներն այլ ուղղությամբ էր աշխատում, հիմա էլ ֆիլմի համար արդեն ուշ է, այլ պրոեկտներով կզբաղվենք»,- ասաց Հայկ Մարությանը: Նա շարունակում է իր ընկերների հետ աջակցել Արցախի սահմանամերձ գյուղերին: Հաթերք գյուղում ճանապարհաշինության աշխատանքներ են սկսվում, որը նախաձեռնել են Հայկ Մարությանը, Հրանտ Թոխատյանը և Վագգեն Ասատրյանը Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ