05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Չինաստանում ծնվել են Հյուսիսը, Հարավը, Արեւելքն ու Արեւմուտքը /ֆոտո/

Չինաստանցի 27-ամյա ուսուցչուհին քառյակ է լույս աշխարհ բերել ու նրանց անվանել Հյուսիս, Հարավ, Արեւելք եւ Արեւմուտք։ Թե ինչու է կինը նման օրիգինալ անուններ ընտրել փոքրիկների համար, հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ փոքրիկների սեռը։  

Ովքեր են ամենահարուստ ռուս դերասանները` Forbes-ի տվյալներով

Forbes հանդեսն անվանել է ռուս ամենաապահովված աստղերին 2016-ի ընթացքում: Ցուցակում ներառվել են 8 տղամարդ եւ մեկ կին: Ցանկը գլխավոր է դերասան Դմիտրի Նագիեւը, ում վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 3.2 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ֆյոդր Բոնդորչուկն է 1.3 միլիոն դոլարով, երրորդ տեղում Օլեգ Տաբակովն է 1.1 միլիոն դոլարով: Միակ դերասանուհին, որ այդ ցանկում է, գեղեցկուհի […]

Սիրո եւ տարիքի մասին. 71-ամյա կինն ամուսնանում է 17 տարեկան տղայի հետ /ֆոտո/

ԱՄՆ-ում Ալմեդա Էրրելը գտել է իր սերը 71 տարեկանում: Բազմազավակ մայրիկը սիրահարվել է եւ ծանոթությունից 3 շաբաթ անց ամուսնացել, ընդ որում` նրա ընտրյալը 17 տարեկան է: Թոշակառու կինը դեռահաս տղայի հետ ծանոթացել է գերեզմանատանը, Ալմեդա 4 զավակներից ավագի թաղման ժամանակ: «Ես շատ էի լաց լինում, որդուս կորուստը ծանր էր ինձ համար»,- պատմում է նա: 17-ամյա […]

Քիմ Քարդաշյանին 700 հազար դոլար են վճարել՝ նրա հետ սելֆի անելու համար /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 700 հազար դոլար է աշխատել Նյու-Յորքում կայացած երեկույթներից մեկին այցելելու համար։ Այնտեղ նա մեկ ժամվա ընթացքում երեկույթի հյուրերի հետ սելֆիներ է արել, ինչի դիմաց էլ նման գումար է ստացել։ Լրատվամիջոցները նշում են, որ Քիմը երեկույթին ժամանել է սեփական ինքնաթիռով, նրան 25 թիկնապահ է ուղեկցել։  

Սերժ Թանկյանն անդրադարձել է երեւանյան իրադարձություններին

Հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է աշխարհում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Երեւանի դեպքերին։ Այդ առթիվ նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «․․․Հայաստանը պետք է հաղթահարի կառավարման խորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքը, որն իշխելուց ի վեր քանդում է երկիրը՝ սկսած անկախությունից: Մշակույթը, կարեկցանքը, հավասարության գիտակցությունը մեծամասության կողմից միշտ հաղթելու է, մանավանդ՝ տնտեսական հավասարակության միջավայրում: Եվս մեկ սեւ […]

Եղբայրը խեղդել է Քիմ Քարդաշյանին նմանակող քրոջը՝ Ինստագրամի լուսանկարների համար /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բազմաթիվ երկրպագուներ ունի ողջ աշխարհում։ Նրանցից մեկն էլ Պակիստանի քաղաքացի 26-ամյա Կենդիլ Բալոչն էր։ Աղջիկը փորձում էր ամեն ինչով նմանվել Քիմին, եւ նրա նման էլ բաց լուսանկարներ են տեղադրում Ինստագրամում։ Սակայն այդ ամենը ողբերգությամբ է ավարտվել՝ աղջկա եղբայրը նրան խեղդամահ է արել նրա իսկ տանը՝ բաց լուսանկարների համար։    

Կինը ծննդաբերել է ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ

Խաբարովսկից Պխուկետ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վյետնամում, քանի որ ուղեւորուհիներից մեկի ծննդաբերական ցավերը սկսվել են։ Արդյունքում կինը ծննդաբերել է հենց ինքնաթիռում, ծնունդն ընդունել են երկու աղջիկ-ուղեւորուհիներ, ովքեր բժշկական համալսարանի ուսանողուհիներ էին։ Կինն աղջիկ երեխայի է լույս աշխարհ բերել։ Ինքնաթիռը Վյետնամում վայրէջք է կատարել, ու կնոջն ու նորածնին հանձնել են բժիշկներին։ 1,5 ժամ անց […]

Հրավիրված 300 հյուրերից ոչ ոք չի եկել զույգի հարսանիքին /ֆոտո/

Ոչ մի փոթորիկ չի կարող խանգարել իսկական սիրուն։ Չինաստանից երիտասարդ զույգը անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ նրանց հարսանիքին հրավիրված 300 հյուրերից ոչ ոք չեկավ։ Հարսանիքը տեղի էր ունենում նախորդ հանգստյան օրերին, երբ Չինաստանում հզոր փոթորիկ էր։ Մարդիկ վախեցել էին տանից դուրս գալ ու հարսանիք գնալ։ Սակայն դա չկանգեցրեց հարսին ու փեսային։ Թեեւ գեղեցիկ զարդարված սրահում ոչ […]

Քիմ Քարդաշյանը հայտնվել է Forbes-ի շապիկին /ֆոտո/

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ուրախացրել է երկրպագուներին նոր լուսանկարով։ Այս անգամ նա լուսանկար է տեղադրել, որով զարդարել է Forbes ամսագրի հունիսի համարը։ «Մեծ պատիվ է լինել Forbes-ի շապիկին, ես անգամ չէի էլ կարող երազել դրա մասին։ Միայն մի բան վստահ գիտեմ՝ հայրս ինձնով շատ հպարտ կլիներ»,- գրել է նա։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված