18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

Մոսկվաբնակ հայի ժամադրությունը վերածվել է փոխհրաձգության

38-ամյա Արթուր Հաքումյանը, ով փետրվարի 8-ին վիրավորվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող “Օլիվա” ռեստորանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, ներկայումս գտնվում է հիվանդանոցում` ոստիկանների հսկողության տակ, տեղեկացնում է “LifeNews”-ը: Փոխհրաձգությանը մասնակցել է մոտ 40 մարդ, սակայն ներկա պահին ոստիկաններին հայտնի է միայն Արթուրի մասին: Չնայած Արթուրի խոսքով` ինքը պատահական զոհ է դարձել: “Ես ռեստորանում ժամադրության էի, աղջկա […]

“Բարբին” եւ նրա “տիկնիկային ընտանիքը”

Սոցցանցերում հայտնի “Բարբի” Վալերիա Լուկյանովան համացանցում է տեղադրել նաեւ իր տիկնիկային ընտանիքի անդամների լուսանկարները: Աղջիկը հանրությանն է ներկայացրել ոչ միայն մոր, այլ նաեւ տարեց տատի ու պապի լուսանկարները, ովքեր եւս տիկնիկի դիմագծեր ունեն: Լուսանկարներից մեկի տակ  Վալերիան գրել է, որ ծնողների հետ իր հարաբերությունները ներդաշնակ են, վստահելի, կարելի է ասել` իդեալական: Բացի այդ, հայրը եւ […]

Կանայք մատնանշում են տղամարդկանց ամենա ոչ սեքսուալ հատկանիշները

Տղամարդու ամենա ոչ սեքսուալ հատկանիշը չխնամված լինելն է: “Cosmopolitan”-ի անցկացրած հարցման մասնակից կանայք ամենից հաճախ հենց այս պատասխանն են տվել:  Ըստ կանանց` տղամարդկային թերությունների շարքում կարեւոր դեր են զբաղեցնում նաեւ թափթփվածությունը, ոչ հասուն լինելը, ինքնասիրահարված լինելը, ալարկոտությունը, խաբեբայությունը:

Մոնիկա Բելուչչին ամուսնացած լինելով էլ շարունակում է ազատ կին մնալ /ֆոտո/

48-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչչին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ ինքն ամուսնու հետ ընդհանուր շատ քիչ բան ունի: Նրանք ամուսնացած են արդեն 11 տարի, սակայն ապրում են տարբեր քաղաքներում` Մոնիկան` Հռոմում, Վենսանը` Փարիզում: Ամուսիններն ունեն 2 երեխա եւ համաձայնություն` չխանդել եւ չխառնվել միմյանց կյանքին: Նման պայման է դրել դերասանուհին այն տղամարդուն, ով 3 տարի […]

Ջասթին Բիբերի հետ հանդիպումն աճուրդի է հանվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը պահպանողական կուսկացության դրամահավաքի նպատակով կազմակերպված բարեգործական երեկոյին փոփ երգիչ Ջասթին Բիբերի հարդարման սենյակ մտնելու աճուրդ է հայտարարել: Ջասթինն իր հերթին համաձայնություն չի տվել նման քայլի: Հայտնի երգչին հարդարման սենյակում տեսնելու հաճույքը կարելի է վայելել 10 հազար բրիտանական ֆունտով: Շնորհիվ մի հարուստ ֆինանսիստի, 4 դեռահաս աղջիկներ շուտով կհանդիպեն իրենց կուռքին լոնդոնյան համերգի […]

Մեծ Բրիտանիայի թագուհին արգելել է ծոռնուհուն Դիանա կոչել

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը եւ նրա կինը` դքսուհի Քեյթ Միդլթոնը, հայտնել են լրագրողներին, որ եթե իրենք դուստր ունենան, ապա նրան պետք է կոչեն Դիանա` ի պատիվ արքայազնի մոր` արքայադուստր Դիանայի: Սակայն արքայազնի տատիկը` թագուհի Եղիասաբեթ 2-րդը, կտրականապես դեմ է, որ այդ անունը հայտնվի թագավորական ընտանիքում:  Քեթրինը եւ Ուիլյամն իրենց հերթին մտադիր են պնդել երեխային ցանկացած […]

Ալ Պաչինոն, դի Կապրիոն եւ Պորտմանը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում /վիդեո/

Հոլիվուդյան գերաստղեր Ալ Պաչինոն, Նատալի Պորտմանը եւ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմում: “The Genex” կոչվող ֆիլմը պատմում է 25-ամյա Սելլի Սողոմոնի մասին, ում հոր մահից հետո նրան փորձում է պաշտպանել երիտասարդ փաստաբանը, ով աղջկան փորձում է ետ պահել մեծ կորպորացիայի չարիքներից` պահելով Հայոց ցեղասպանության մեջ իր ներգրավվածության մութ գաղտնիքը:

Բրազիլիայում մեկնարկել է տարվա ամենագունեղ տոնակատարությունը /վիդեո/

Բրազիլիայում սկսվել է լեգենդար կարնավալը: Սամբայի դպրոցները կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար: Այն երկրի ամենամեծ, ամենագունեղ, ամենավառ, ամենաէմոցիոնալ եւ ամենաազգային տոնն է: Սպասվում է, որ այս տարի տոնախմբության այցելուների թիվը 700 հազարով ավելին կլինի նախորդ տարվա հետ համեմատած:  Բրազիլական կարնավալի արմատները “սեւ մայրցամաքից” են: Տոնախմբության ավանդույթները Բրազիլիա  են բերել սեւամորթ ստրուկները: 20-րդ դարի կեսերին ձեւավորվել են […]

Արամեն նշանվել է

Արամեն ու Աննան նշանվել են: Լուրը հաստատել է Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանը : Իրականում օրերս կայացել է զույգի ընտանիքների հանդիպումը, որը կարելի է նաև նշանադրություն համարել: Այս առիթով մեծ հավաքույթ չի կազմակերպվել: Ամեն ինչ նեղ ընտանեկան շրջանակներում է տեղի ունեցել: Արտյոմը չի ժխտել, որ հարսանիքը սարերի հետևում չէ, սակայն հստակ ժամկետ նշել դժվարացավ, քանի որ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված