18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոնիկա Բելուչչին ամուսնացած լինելով էլ շարունակում է ազատ կին մնալ /ֆոտո/

48-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչչին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ ինքն ամուսնու հետ ընդհանուր շատ քիչ բան ունի: Նրանք ամուսնացած են արդեն 11 տարի, սակայն ապրում են տարբեր քաղաքներում` Մոնիկան` Հռոմում, Վենսանը` Փարիզում: Ամուսիններն ունեն 2 երեխա եւ համաձայնություն` չխանդել եւ չխառնվել միմյանց կյանքին:

Նման պայման է դրել դերասանուհին այն տղամարդուն, ով 3 տարի շարունակ ջանում էր արժանանալ նրա ամուսինը լինելու պատվին: “Մեր սիրավեպի հենց ամենասկզբից ես Վենսանի դեմ պայման դրեցի` ամենքս մեր կյանքով ենք ապրելու եւ չարժե խախտել օտար սահմանները”,-խոստովանել է Մոնիկան

Ազատասեր դերասանուհին գուցե դեռ երկար տարիներ այդպես տանջեր Վենսան Կասելին, սակայն վերջինս վթարի է ենթարկվում, եւ Մոնիկան որոշում է չձգձգել հարսանիքը: “Այրի լինելն ավելի տրամաբանական է, քան նախկին սիրուհի լինելը: Բացի այդ, սեւ գույնը ցանկացած կնոջ շատ ավելի է սազում, քան մյուս բոլոր գույները”,-կատակում էր նա: Հարսանիքից անմիջապես հետո Մոնիկան մեկնել էր Հռոմ: Մինչ օրս ամուսինները հանդիպում են միայն այն ժամանակ, երբ կարոտում են միմյանց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ