28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի ԴԵՊ

«Օրենքով գողերի» հարսանեկան պարը /վիդեո/

Wedding.am-ը գրում է, որ «Օրենքով գողերի» մասին հյուսվում են բազմաթիվ լեգենդներ, սակայն, իրականում նրանք մարդիկ են, ովքեր ունեն իրենց բնորոշ օրենքներով և կանոններով զուգորդվող հույզերն ու զգացմունքները: «Օրենքով գողերի» կյանքը հիմնականում ստվերված է հասարակության համար, նրանք ապրում են հանրային շրջանակից դուրս: Ներկայացնում ենք «Օրենքով գողերի» մասնակցությամբ վրացական հարսանիքից որոշ դրվագներ, որոնք հայտնվել են համացանցում:  

Լուիզա Ղամբարյանը բացահայտում է

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հանգստի նախապատվությունը տալիս է ծովափնյա վայրերին: «Այս տարին էլ բացառություն չի լինի, ընտանիքով ենք լինելու, իսկ երկիրը Հունաստանն է լինելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ընտրվել է Հունաստանը, քանի որ. «Նախ երբեք չեմ եղել այնտեղ, բացի այդ հետաքրքիր է, համարվում է  լավագույն վայրերից՝ տուրիզմի ինդուստրիայի առումով: Ինչու ո՞չ, գնանք, տեսնենք, փորձենք»,-ասաց նա: Դերասանուհու […]

Ամենասիրելիին

«Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդու …  Այսօր ընկերության միջազգային օրն է: Տոնի առթիվ շնորհավորում եմ իմ ամենամտերիմ, ամենասիրելի ընկերոջը՝ իմ ամուսնուն, և բոլոր ընկերներիս»,-ֆեյսբուքյան հանրագրում այսպես է շնորհավորել ընկերության օրը Պ նախարարի տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը:   

Նկարիչն օճառ է ստեղծել սեփական ճարպից

Մայամիում բնակվող նկարիչ, վարսահարդար եւ դիմահարդար Օրսետա-դե-լա-Պասը հատուկ օճառ է ստեղծել սեփական ճարպից, որը հավաքել է լիպոսակցիայի արդյունքում:  Սեփական ճարպի հետ նա համադրել է կոկոսի, թեյի ծառի յուղերը եւ լավանդա: Ճարպը կազմում է օճառի 25 տոկոսը: Ենթադրվում է, որ այն յուրօրինակ փափկություն կհաղորդի մաշկին: Երբ նա հայտնել է բժշկին, որ ցանկանում է պահպանել իր ճարպը` այն […]

Որոնք են կտավատի օգտակար հատկանիշները

Կտավատն օմեգա 3-ի ամենահարուստ աղբյուրներից է: Հետազոտությունների համաձայն` ամենօրյա սննդակարգում կտավատ ավելացնելով՝ կարող ես նվազեցնել սրտի հիվանդությունների հավանականությունը 46%-ով: Այն կանխարգելում է արյան կարմիր գնդիկների միախմբումը, ինչը կարող է անոթների խցանման պատճառ դառնալ: Կտավատը նվազեցնում է նաև կրծքի քաղցկեղի հավանականությունը: Ավելացրե´ք այն աղցանի, շիլայի կամ յոգուրտի մեջ: Գնե´ք այն աղացած և պահե´ք սառը տեղում: Ուտեմ […]

Մայրը շնաձկան բերանից փրկել է դստերը /վիդեո/

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում մայրը դեռահաս սերֆինգիստ աղջկան փրկել է շնաձկից, որը երեխային 2 անգամ ջրի տակ է իջեցրել: Վալեյ Լեւին եւ նրա 15-ամյա դուստր Սիդնին սերֆինգով զբաղվելիս են եղել Նյու-Սմիրնա-Բիչ լողափում, երբ հանկարծակի հայտնված շնաձուկը Սիդնիին ջրի տակ է քաշել: Սակայն Սիդնին կրկին բարձրացել է տախտակի վրա` ոտքը արյան մեջ, բայց մի քանի վայրկյանից գիշատիչը […]

Զբոսանք առողջության համար

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս.  «Անդադար տանը նստելը կամ միայն մեքենայով տեղաշարժվելը շուտով դառնում են հարմար-ծույլ սովորություն ու աննկատ վնասում մեր առողջությանը, թունավորում մեր կյանքը: Առողջությունը պահպանելու և ամրապնդելու համար հարկավոր է չբացառել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է լինել տարբեր՝ լող, վազք, պար և այլն, ըստ նախասիրության, տարիքի, սեռի, հնարավորությունների………: Թվարկված-չթվարկվածներից շատերը […]

Էկրանների մոտ երեխաներն են. ինչպես խուսափել ողնաշարի խնդիրներից

Ամռանը մի զրկեք երեխաներին դրսում խաղալու հաճույքից, ի՞նչ խաղեր էիք խաղում դուք, երբ փոքր էիք, սովորեցրեք ձեր երեխաներին այդ խաղերը և արգելեք երկար մնալ համակարգչի կամ հեռուստացույցի առաջ: Ձմռանը երեխաների ակտիվ խաղերը սահմանափակ են դառնում: երեխան ստիպված օրվա մեծ մասն անցկացնում է տանը՝ համակարգչի կամ հեռուստացույցի առաջ նստած: Վերջին երկուսին ավելացել են նաև հեռախոսային խաղերը, […]

Տարօրինակ է

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը դեռևս չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ամառը: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց. «Իմ ու ամուսնուս կյանքում ինչ-որ փոփոխություններ են լինում՝ կապված իր աշխատանքի հետ,  և մի տեսակ դա մեզ չի թողնում, որ պլանավորենք մեր հանգիստը, բայց հուսամ ամառվա մեջտեղում մի բան կմտածենք»: Երգչուհին միշտ նախընտրել է հանգիստը վայելել ծովափնյա վայրերում, որովհետև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի