25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուիզա Ղամբարյանը բացահայտում է

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հանգստի նախապատվությունը տալիս է ծովափնյա վայրերին: «Այս տարին էլ բացառություն չի լինի, ընտանիքով ենք լինելու, իսկ երկիրը Հունաստանն է լինելու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ընտրվել է Հունաստանը, քանի որ. «Նախ երբեք չեմ եղել այնտեղ, բացի այդ հետաքրքիր է, համարվում է  լավագույն վայրերից՝ տուրիզմի ինդուստրիայի առումով: Ինչու ո՞չ, գնանք, տեսնենք, փորձենք»,-ասաց նա:

Դերասանուհու ամուսինը՝ հայտնի մանկաբարձ Գեորգի Պողոսյանը ևս նույն նախապատվություններն ունի: «Ինքն էլ ինձ պես շատ աշխատում է, ավելի ճիշտ՝ ես իր նման, և շատ էլ հոգնում ենք և վաստակած հանգստի սիրով մեկնում ենք»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է հայաստանյան հանգստին, ապա Լուիզա Ղամբարյանն ասաց, որ թանկարժեք լինելու մասին միայն լսել է, անձամբ չի փորձել. «Երբեք չեմ հանգստացել Հայաստանում և չեմ կարող հստակ կարծիք հայտնել ծառայությունների, գումարի մասին: դա ընդամենը լսած ինֆորմացիա է: Տարբեր բաներ են ասում, ոմանք գոհ են, ոմանք դժգոհում են, որ սարսափելի ուռճացված գներ են՝ անհամապատասխան տվյալ կառույցներին, բայց քանի որ ինքս երբեք չեմ օգտվել, չեմ էլ կարող հստակ պատասխանել»:

Դերասանուհին միաժամանակ գտնում է, որ Հայաստանն ամբողջ աշխարհին, զբոսաշրջիկներին գրավելու բավականին պաշար ունի: «Ես, լինելով աշխարհի տարբեր երկրներում, այնպիսի բաների համար եմ փող վճարել և գնացել եմ այնպսիի տեղեր, որ համոզվել եմ, որ հաստատ Հայաստանը ևս ունի, և լավ աշխատացնելու դեպքում մասնավորապես էկոտուրիզմը կարող են ճիշտ զարգացնել: Եթե համապատասխան մասնագետներով ճիշտ աշխատանք տարվի, Հայաստանում ևս նույնպես կա տուրիզմի շատ բազմազան միջոցներ, Հայաստանը նույնպես ունի այդ ամենը, պարզապես դեռ դա չի աշխատում»,-եզրափակեց Լուիզա Ղամբարյանը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ