Մայրը շնաձկան բերանից փրկել է դստերը /վիդեո/
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում մայրը դեռահաս սերֆինգիստ աղջկան փրկել է շնաձկից, որը երեխային 2 անգամ ջրի տակ է իջեցրել: Վալեյ Լեւին եւ նրա 15-ամյա դուստր Սիդնին սերֆինգով զբաղվելիս են եղել Նյու-Սմիրնա-Բիչ լողափում, երբ հանկարծակի հայտնված շնաձուկը Սիդնիին ջրի տակ է քաշել: Սակայն Սիդնին կրկին բարձրացել է տախտակի վրա` ոտքը արյան մեջ, բայց մի քանի վայրկյանից գիշատիչը նորից է նրան ջրի տակ քաշում: Մայրը, ականատես լինելով այդ տեսարանին, որոշել է փրկել դստերը: Նա բռնել է աղջկա ուսերից եւ քաշել իր տախտակի վրա` ընթացքում ոտքով հարվածելով շնաձկան բերանին: Սակայն գիշատիչը շարունակել է պտտվել մոր եւ աղջկա շուրջը, մինչեւ որ նրանց ճիչերը լսելով` օգնության են հասել փրկարարները: Գրեթե այդ նույն ընթացքում նույն լողափին շնաձկան հարձակման է ենթարկվել 17-ամյա Նիքը, ով եւս սերֆինգով է զբաղված եղել: Տղան հազիվ է հասցրել ալիքի վրա բարձրանալ, երբ շնաձուկը բռնել է նրա ոտքը: Տղային եւս տեղափոխել են հիվնադանոց: Եւ նիքը, եւ Սիդնին նշել են, որ գիշատիչը 1,5 մետր երկարություն ուներ, սակայն ենթադրվում է, որ հարձակումը 2 տարբեր շնաձկերի կողմից է կատարվել: http://youtu.be/P8PGZ8y-uR4