Էկրանների մոտ երեխաներն են. ինչպես խուսափել ողնաշարի խնդիրներից
Ամռանը մի զրկեք երեխաներին դրսում խաղալու հաճույքից, ի՞նչ խաղեր էիք խաղում դուք, երբ փոքր էիք, սովորեցրեք ձեր երեխաներին այդ խաղերը և արգելեք երկար մնալ համակարգչի կամ հեռուստացույցի առաջ:
Ձմռանը երեխաների ակտիվ խաղերը սահմանափակ են դառնում: երեխան ստիպված օրվա մեծ մասն անցկացնում է տանը՝ համակարգչի կամ հեռուստացույցի առաջ նստած: Վերջին երկուսին ավելացել են նաև հեռախոսային խաղերը, պլանշետները և այլն: Կլանված ֆիլմեր նայելիս, կամ խաղեր խաղալիս նույնիսկ մեծն է կորցնում ժամանակի զգացողությունը ուր մնաց փոքրերը: Այս անշարժ և շատ հաճախ ոչ հարմար դիրքը չեն կարող չանդրադառնալ երեխայի առողջության վրա: Հատկապես տուժած դերում են գտնվում տեսողությունն ու ողնաշարը:
Ողնաշարի խնդիրներից խուսափելու տարբերակներ
• Ողնաշարի համար երկար ժամանակ առանց հենման նստելը մեծ ծանրաբեռնվածություն է: Պետք է վիզն ու գլուխը լինեն ֆիքսված: Անհրաժեշտ է կամ հենակով աթոռ կամ դիմեք բարձի օգնությանը:
• Էկրանը պետք է հարմարեցված լինի այնպես, որ երեխայի աչքի մակարդակից մի փոքր ցածր լինի կամ գոնե հավասար, իսկ աթոռի բարձրությունը այնպիսին, որ երեխայի ոտքերը հանգիստ հասնեն և դրված լինեն հատակին:
• Քանի որ երեխաները այդ ընթացքում ժամանակը չեն զգում, մեծերը պետք է զգոն լինեն: 20 կամ 30 րոպեն մեկ, հիշեցրեք, որ դադարեցնեն այդ զբաղմունքը ու անպայման շարժվեն, քայլեն:
Համակարգչի, պլանշետների և մնացածի գայթակղությունն այնքան մեծ է, որ դրանցով երկար զբաղվելու համար կպայքարեն ու կհամառեն, ոչ միայն փոքրերը, այլև մեծ երեխաները: Միևնույն ժամանակ ողնաշարի և տեսողության հետ կաված խնդիրներն այնքան լուրջ կարող են լինել, որ արժե դառնալ կրկնակի համառ ու պայքարող: Հասկացնելու և համոզելու համար տարբեր տարիքի երեխաների կարելի է՝ տարբեր մոտեցումներ ցուցաբերել. կարելի է բացատրել, կարելի է ՛՛կաշառել՛՛, կօգնեն նաևգովեստն ու խրախուսանքը:
Առողջ ու աչալուրջ եղեք
Սիրով
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի Ֆեյսբուքի էջից