27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ի ԴԵՊ

Ամենապահանջված Մխիթարյանը

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ իր թիմի ամենապահանջված դեմքերից մեկը: Derwesten.de կայքի փոխանցմամբ` Մխիթարյանն այցելել է պատանիների աջակցության ավետարանչական հիմնադրամ: 27-ամյա ֆուտբոլիստն իր միակ հանգստյան օրը նվիրել է հիմնադրամի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Գերմանիայի Մենդեն քաղաքում: 6-22 տարեկան 40 երեխա  հանդիպել է Մխիթարյանին, որն իր ինքնագրով գնդակներ է բաժանել նրանց: […]

«Փողոցային երաժիշտների օր» Երևանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Էրիկաս Պետրիկասի հետ: Հյուրընկալելով լիտվացի դեսպանին քաղաքապետ Մարգարյանը կարեւորել է երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական Հարաբերությունները եւ ընդգծել լիտվական քաղաքների եւ, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Դեսպան Պետրիկասը նշել է, որ լիտվական կողմը եւս շահագրգիռ է Երեւանի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում […]

Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը  կմարմնավորի ինքն իրեն ընտանեկան արկածային «Արեւի մյուս կողմում» (Beyond the Sun) ֆիլմում: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի վրա աշխատանքը կսկսվի 2016 թվականի առաջին կեսին Իտալիայում։ Ասյ մասիան հայտնում է  Variety-ը։ Ինչպես նշում է պարբերականը՝ « Հռոմի պապը անձամբ է խնդրել կինեմատոգրաֆիստներին ստեղծել ֆիլմ, որը կբացատրի երեխաներին Հիսուսի […]

Օրվա կադր. no comment

Ես փորձում եմ հիշեցնել բոլոր տարիքի մարդկանց, որ ձախողումը երբեք ավարտ չէ։ Կյանքը «ձախողման քննություն» չէ, այն «փորձի եւ սխալի» գործընթաց է։ Երբ հանդիպում ես մարտահրավերի, միշտ նայիր իբրեւ ժամանակավոր արգելքի եւ նայիր իրավիճակին, որպես ուսուցանող փորձի, գրում է հայտնի ավետարանիչ Նիկ Վույնիչը: 

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշում երրորդը հայ գործարարն է

Ռուսական Forbes ամսագրի կազմած «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2016» վարկանիշային աղյուսակում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երրորդ տեղում է։ Ցուցակում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է միայն այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը 2015թ.: Վարկանիշի համաձայն`անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է $610 […]

Ով է իրականում Ձյունանուշը

Ռուսական Ձմեռ պապը, ի տարբերություն ամերիկյան Սանտա-Կլաուսի, ֆիննական Յոլլուպուկկիի, իտալական Բաբո Նատալեի եւ մնացած գործընկերների, ավելի երջանիկ է, քանի որ նա երիտասարդ օգնականուհի ունի՝ Ձյունանուշը։ Ընդունված է նրան Ձմեռ պապիկի թոռնիկը համարել, սակայն եթե ավելի խորը նայենք, Ձյունանուշը Ձմեռ պապի տատիկն է։ Ռուսական հնագույն հեքիաթներում ձյունանուշը ներկայացվում է իբրեւ Կոստրոմա, ում, Մասլենիցայի նման, այրում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի