11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

25 տարիների ընթացքում առաջին անգամ եկեղեցին դեմ է. Ժողովուրդ

«Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին […]

ՀՅԴ-ն հավատում է ՀՀԿ-ին. Ժամանակ

«ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ չեն կարծում, թե ՀՀԿ-ն կեղծիքներ կանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում: Դաշնակցական պատգամավորի հայտարարության մեջ, սակայն, հետաքրքրականը ոչ թե այդ հավատն է ՀՀԿ-ի նկատմամբ, այլ այն, որ Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ն որակում է որպես դաշնակից: Այն, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համագործակցում են սահմանադրական փոփոխությունների շրջանակում, իհարկե՝ ակնհայտ է, […]

ԲՀԿ-ի Մելքումյանը

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն անհրաժեշտ է համարում «Այո և ոչ» ռեալիթի շոուի գոյությունը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ռեալիթի շոուն հետաքրքիր է նրանով, որ երկու ճակատները հավասարապես շփվում են ժողովրդի հետ և ներկայացնում իրենց տեսակետները : «Հիմնականում հետաքրքիր է այն պահը, որ մարդիկ անկաշկանդ շփումներ են ունենում թե «այո»-ի, թե «ոչ»-ի կողմնակիցների հետ, […]

Շփոթում են

ԲՀԿ մամուլի խոսնակ պատգամավոր Վահան Բաբայանն ԱԺ հայտարարությունների ժամին հորդորեց հանրաքվեն չշփոթել նախագահական ընտրությունների հետ` տպավորություն է ստեղծվում, թե նախագահի արտահերթ, կամ հերթական ընտրությունների քարոզարշավ է: Վահան Բաբայանը շեշտեց` ԲՀԿ-ն «այո»-ի կողմնակից է. «Մենք այն բաների մասին ենք խոսում, որ փոխվելու դեպքում ինչն է ավելի լավ լինելու, բազմաթիվ առաջարկություններ ենք արել, որոնք ընդունվել են: Բայց […]

Ընդդիմությանն առաջարկվում է գործարք

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին Հանրաքվեի քարոզարշավում ակնցկացվող հանդիպումները ցույց են տալիս, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մերժում է ներկայացված սահմանադրական փոփոխությունները: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Իշխանությունը տապալել է երկրի կառավարումը, պետական իշխանության լծակները օգտագործել բացառապես հարստացման նպատակով՝ ժողովրդին մատնելով աղքատության ու արտագաղթի: Նման վիճակում իշխանությունների քարոզը վերածվել է […]

ՀԱԿ-ից պահանջում են փաստեր ներկայացնել

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ հայտարարությունների ժամին ահազանգեց, որ այս օրերին իշխանական թևի ներկայացուցիչները «այո»-ի քարոզչության գործում վարչական ռեսուրսներն են գործի դրել, որ նախարարների ու մարզպետների մասնակցությունը քարոզչությանը արդեն իսկ քրեական հետապնդման թեմա է, քանի ոչ ոք իրավունք չունի այդ գործում օգտագործել վարչական ռեսուրսը: Կոնգրեսական պատգամավորը վստահեցրեց` պետական հիմնարկները, դպրոցները հավաքում են աշխատողներին, ցուցակներ […]

Առանց ստամոքսի

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը` ԱԺ հայտարարությունների ժամին Հայաստանյան ներքաղաքական կյանքի կարեւորագույն հարցերից է սահմանադրական բարեփոխումների անցկացումը: Մեկնարկել է քարոզարշավը: Մինչ «այո»-ի կողմնակիցները շարունակում են հանրությանը ներկայացնել բարեփոխումների բուն էությունը եւ առավելությունները, նրանց ընդդիմախոսները խոսում են ամեն ինչից, բացի բարեփոխումների բովանդակությունից՝ հրապարակ նետելով իրականությունից հեռու «թեզեր»: Փորձելով արժեզրկել բարեփոխումների նշանակությունը՝ ընդդիմախոսներից մի քանիսը, […]

Նոր Սահմանադրությունը ընդդիմությանը գործուն լծակներ է տալիս.Աղվան Վարդանյան

«Դաշնակցության համար այս փոփոխությունները ծրագրային հիմք ունեն: Մենք տարիներ շարունակ պնդել ենք, որ Հայաստանի հանրապետության համար կարևոր է կառավարման խորհրդարանական մոդել ունենալը, և ոչ թե նախագահական:  Մեր հիմնավորումները ունեն փորձառություն և ավանդույթ, մեր հիմնավորումները բխում են այսօրվա իրականությունից, այսօրվա համակարգի արատներից և թերություններից»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանը ողջունում […]

Իշխանության հույսը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների համար Երեւանի պատասխանատուներին արդեն իսկ ասվել է, որ նրանցից պահանջվում է ապահովել միայն 2013 թվականի նախագահական ընտրությունների «արդյունքները»: Հիշեցնենք, Երեւանում Սերժ Սարգսյանի օգտին գրվել էր 208 հազար ձայն, որը ընդհանուրի 46 տոկոսն էր, սակայն մայրաքաղաքի տեղամասերի մեծ մասում իշխանության թեկնածուի «ձայները» կազմել էին քվեների մոտ 20-ից 25 տոկոսը: Այսինքն՝ արդեն իսկ […]

«Ոչ»-ի կողմնակիցները հոգու խորքում «այո» են

ԱԺ ԲՀԿ խմբակցության փաստացի անդամ Արագած Ախոյանը համոզված է` «Այո և ոչ» ռեալիթի շոուի երկու բևեռներին հավասար հնարավորություններ են ընձեռված: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ հետևում է շոուին և հասկացել է, որ բոլորին տրվում է խոսելու և արտահայտվելու հավասար իրավունք: «Առանց մոնտաժելու ուղիղ եթեր է գնում, ինքներդ որոշեք` «այո» քվեարկել, թե «ոչ»: Այստեղ այլ հարց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի