11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Այլմոլորակայինները գիշերով այցելում են Հայաստան. 168 Ժամ

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում իշխանության, ընդհանրապես «այո»-ի կողմնակիցների քարոզչական հիմնական թեզը կառուցված է այն դրույթի վրա, թե «որքան վատն է  կյանքը հիմա Հայաստանում, և  որքան լավն այն կդառնա սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո»: Իշխանությունները` ՀՀԿ-ն, ու մյուսները, ինչպես նաև համարյա իշխանություն` ՀՅԴ-ն, իրենց ողջ քարոզարշավը անցկացնում են այնպես, ինչպես սովորաբար անցկացնում է ընդդիմությունը: Այն տարբերությամբ, որ ընդդիմությունը վատ կյանքի համար մեղադրում […]

Սահմանադրությունը փաստաթուղթ չէ երշիկի էժանացման վերաբերյալ. Շարմազանով /վիդեո/

Սահմանադրության բարեփոխումների փաստաթուղթը լուծում է համակարգային խնդիրներ, ոչ թե փաստաթուղթ է երշիկի կամ պանիրի էժանացման վերաբերյալ: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ շատ սխալ է, որ փորձ է արվում Սահմանադրական բարեփոխումների անվան տակ սոցիալական և տնտեսական հարցեր շահարկել: ՀՀԿ խոսնակը վստահ է` բարեփոխումները չեն խանգարում զբաղվել տնտեսական կամ […]

Քոչարյանի մոտ բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը, ի տարբերություն նախորդի, որում կային անընդունելի տեսակետներ, չէր պարունակում նման տոնայնություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովն ասաց, որ չնայած դրան`այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրական բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ: Մանրամասները` տեսանյութում:

Քոչարյանի վերադարձը կախված է ՀՀԿ-ից /վիդեո/

«Կուսակցությունը ձևավորվում է՝ դեմքերից, անձերից, որոնք ունեն բավականին մեծ ազդեցության դաշտ և կարող են իրենց հետևից բերել շարքայինների, համակիրների և այլն: Այս պահին ՀՀԿ-ից ավելի ազդեցիկ կուսակցություն Հայաստանում չեմ տեսնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծում է, որ ՀՀԿ-ում կա այդպիսի դեմքերի մեծ բանակ, նրանք բավականին կարկառուն են և […]

«Թող էդ մարդուն հանգիստ թողեն, պաշտոն չի ուզում»

Տավուշի մարզի սահմանամերձ  Մովսես գյուղում նոր սահմանադրության շուրջ քննարկումներ լինում են, սակայնմիայն թե «այո»-ի  և «ոչ»-ի քարոզիչները դեռ գյուղ չեն այցելել: Henaran.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ գյուղում կան և՛ «այո»-ի, և՛ «ոչ»-ի կողմնակիցներ. «Համոզված եղեք, ցանկացած մարդ իր կարծիքն ունի: Գյուղերում Սահմանադրության խնդիրները չեն,  որ ամենակարևորն են: Գյուղացին շատ խնդիրներ ունի ու նրանց կողմնորոշվելը […]

«Դուք մուրճ ունեք, «չագուչ», վերջապես խփեք … »

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համոզված է՝ 2016-ի պետական բյուջեով չի հաղթահարվում աղքատությունը: ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, որ երկրում գնալով ավելանալու է ծայրահեղ աղքատների թիվը: Ըստ նրա` այս մասին խոսվել է մասնավոր զրույցներում, տնտեսագետներն ասում են, որ այս տարի ավելի վատ է լինելու: Պատգամավորի համոզմամբ` հիմնական խնդիրների լուծումն ընդհանրապես չեն տրվում: Առաջին խնդիրը, ըստ […]

Հանրությունը կարոտ է բովանդակային իրազեկման

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հանրությունն իրազեկված չէ առաջարկվող սահմանադրության բովանդակային տեսակետից` «հանրությունը կարոտ է բովանդակային իրազեկման»: Իսկ Ռեալիթի շոուն իսկապես շոու է, ոչ թե իրազեկում, այն էլ բովանդակային: Մարդիկ ուղղակի հայտնում են իրենց «այո»-ի և «ոչ»-ի կարծիքները, այդքանով սահմանափակվում: Հ1-ը բանավեճերի համար եթերաժամանակ չի տրամադրում, որ հանրությունը […]

Ինչ կտա Սահմանադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց

«Հուլիսի 15-ին, երբ հրապարակվեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ գլուխները, 83-րդ հոդվածում, այն է` Սոցիալական ապահովություն, նշվում էր, որ օրենքը սահմանում է յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը՝ մանրամասնելով հատուկ դեպքեր։ Որևէ կերպ ամրագրված չէր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության իրավունքը։ Սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացրեցինք առաջարկ, ամրագրելու այդ իրավունքը և արդեն վերջնական տարբերակում սահմանված է հաշմանդամություն ունեցող […]

Մայր Աթոռը հերքում է

«Նոյեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել է «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդված, որում ներկայացվող տեղեկատվությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, մասնավորապես վկայակոչվող 17-րդ հոդվածի վերաբերյալ Հայոց Եկեղեցու կեցվածքի և ճեմարանում դրա շուրջ շրջանառվող տեսակետների առնչությամբ չի համապատասխանում իրականությանը: Նույնը հաստատել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի