22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր Սահմանադրությունը ընդդիմությանը գործուն լծակներ է տալիս.Աղվան Վարդանյան

«Դաշնակցության համար այս փոփոխությունները ծրագրային հիմք ունեն: Մենք տարիներ շարունակ պնդել ենք, որ Հայաստանի հանրապետության համար կարևոր է կառավարման խորհրդարանական մոդել ունենալը, և ոչ թե նախագահական:  Մեր հիմնավորումները ունեն փորձառություն և ավանդույթ, մեր հիմնավորումները բխում են այսօրվա իրականությունից, այսօրվա համակարգի արատներից և թերություններից»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը ողջունում է նոր Սահմանադրությամբ համամասնական ընտրակարգի ամրագրումը և նշում, որ այս պարագայում աճում են ընդդիմության գործառույթները:

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ մենք Հայաստանում թշնամիներ չունենք, որ մենք ,որևէ մեկին չենք վերաբերվում իբրև թշնամի: Մեր նպատակը՝ հայհոյելը, բողոքելը, դժգոհելը, փողահաճո բաներ ասելը  և դրանով դիվիդենտներ շահելը չի եղել:Մենք ցանկացել ենք, որ բանակցելով ու իրար լրացնելով, կոմպրոմիսների գնանք ու գտնենք լավագույն լուծումները: Սա մեր Նոր Սահմանադրության հիմնական դրույթներից մեկն էր, որը ընդդիմությանը տալիս է այնպիսի գործուն լծակներ, որի մասին ցանկացած ընդդիմադիր ուժ կերազեր»,-նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:

«Կայուն խորհրդարանական մեծամասնությունը չի նշանակում մեկ կուսակցության մեծամասնություն… Այս Սահմանադրությունը 90 տոկսով համապատասխանում է մեր պատկերացումներին»,-պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ