22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց ստամոքսի

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը` ԱԺ հայտարարությունների ժամին

Հայաստանյան ներքաղաքական կյանքի կարեւորագույն հարցերից է սահմանադրական բարեփոխումների անցկացումը: Մեկնարկել է քարոզարշավը: Մինչ «այո»-ի կողմնակիցները շարունակում են հանրությանը ներկայացնել բարեփոխումների բուն էությունը եւ առավելությունները, նրանց ընդդիմախոսները խոսում են ամեն ինչից, բացի բարեփոխումների բովանդակությունից՝ հրապարակ նետելով իրականությունից հեռու «թեզեր»:

Փորձելով արժեզրկել բարեփոխումների նշանակությունը՝ ընդդիմախոսներից մի քանիսը, օգտվելով հանրության որոշ հատվածի սոցիալական ոչ բարենպաստ վիճակից, նշում է, որ սահմանդրական բարեփոխումներն ուղղակիորեն չեն բարելավի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը:

Նման պարզունակ թեզ նետելը հրապարակ, մեղմ ասած, անհեթեթություն է, քանի որ ցանկացած երկրում, կրկնում եմ ցանկացած ժողովրդավարական երկրում սահմանադրական բարեփոխումների նպատակը համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, այլ ոչ թե բարեփոխում օրինակ երշիկի էժանացման վերաբերյալ:

Նույն տրամաբանությամբ, ինչպես սահմանադրական բարեփոխումների անցկացումը, այնպես էլ օրինակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարբեր պետությունների կողմից ուղղակիորեն չի կարող բարելավել մեր քաղաքացիների սոցիալական վիճակը: Հիմա ի՞նչ, հրաժարվե՞նք պահանջատիրությունից:

Հարգելի գործընկերներ,

Իսկ այժմ չզլանալով` եւս մեկ անգամ նշեմ բարեփոխումների առավելություններից մի քանիսը.

Առաջին, հրաժարավելով մեծամասնական ընտրական համակարգից եւ ամբողջությամբ անցում կատարելով համանասնականին՝ մեծանում է կուսակցությունների դերը, որը կհանգեցնի քաղաքական խնդիրների բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը:

Երկրորդ,  Հայաստանի քաղաքացին ուղղակիորեն իրավունք է ունենում իր ձայնը լսելի դարձնել խորհրդարանում օրենսդրական նախաձեռնություններում ներգրավվելու արդյունքում:

Երրորդ, ընդդիմության թե՛ իրավունքները, թե՛ վերահսկման մեխանիզմներն ակնհայտորեն ավելանում են, եւ այլեւս որեւէ իշխանություն չի կարողանա միայնակ որոշումներ կայացնել:

Չորրորդ, գործող Սահմանադրությամբ նախագահական ընտրություններից հետո հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, անկախ նրանից, թե նա հավաքել է ընտրողների ձայների 20, 30 թե 49 տոկոսը:

Սա բնականաբար ճանապարհ էր դեպի բախումներ: Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից ՝ ուղի  հարթելով երկխոսության, համերաշխության, հանդուրժողականության եւ միասնականության համար: Միգուցե ոմանց պետք են բախումներ եւ ցնցումներ, բայց մեզ հարկավոր են ոչ թե բախումներ, այլ հզոր եւ համերաշխ Հայաստան:

Այո՛, ուժեղ, ժողովրդավարական եւ միասնական Հայաստան: Դրան հասնելու ճանապարհին «ոչ»-եր չկան, կա միայն «այո»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ