26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»

Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Նման հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը: Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով: Կայքի բնորոշմամբ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ջոզե […]

Հայաստանը խոշոր հաշվով հաղթել է Ավստրալիային

Հնդկաստանում ընթացող պատանիների շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում 3.5:0.5 հաշով առավելության է հասել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ: Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանը հաղթանակներ տարան, իսկ Դավիթ Միրզոյանը՝ ոչ-ոքի է խաղացել։ 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը: Մեր հավաքականը 6 միավորով կիսում է 8-րդ հորիզոնականը։

Նախագահի մրցանակներ ստացան հանրապետության լավագույն մարզական քաղաքը, լավագույն մարզական գյուղը և լավագույն մարզական բակը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների մրցանակակիրների (անվանացանկը կցված է) պարգևատրման արարողությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Միջոցառման ժամանակ նախարարի տեղակալը պարգևատրեց նաև 2017 թվականի […]

Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել. Ռ. Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տարվա լավագույն մարզչին այս տարի չորոշելուն: «Որոշում կայացվեց, որ գործկոմը չքվեարկի, որպեսզի շահարկումները քիչ լինեն: Ֆեդերացիային պետք է հեռու պահենք նման բաներից: Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել, ես գտնում եմ, որ մենք ճիշտ չենք արել` սահմանելով այդ անվանակարգը:  Որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, քվեակություն չի […]

Մեկ անգամ ևս անդրադառնանք Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

#mickymagic Մեկ անգամ ևս անդրադառնանք Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Մխիթարյանը իսկապես գտնվում է իր կարիերայի ամենադժվարին փուլում է և երկրպագուների աջակցությունը նրա համար իսկապես կարևոր է: Սակայն հաճախ հանդիպում ես Մխիթարյանին ուղղված այնպիսի կոչերի, որոնք ուղղակի զարմացնում են: Շատերը Հենրիխին կոչ են անում լքել “Մանչեսթեր Յունայթեդը” կամ որևէ կերպ կոշտ արձագանքել աշխարհի լավագույն մարզիչներից […]

Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը

«Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը: Շատ ավելի հուզող հարցեր կան, իսկ ֆուտբոլի ասպարեզում մեր ժողովրդին, ըստ ինձ, հուզում է Հայաստանի ազգային հավաքականը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Իմ ու բոլորի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական ֆուտբոլին եւ, առհասարակ, ֆուտբոլին: Նա այն […]

Ռոնալդուին ասեք` թող չձանձրացնի և չհիմարանա. Մարադոնա

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը, թե ինքը ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: «Ռոնալդուն ասել է, որ ինքը լավագու՞յնն է պատմության մեջ. նրան ասեք` թող չձանձրացնի և չհիմարանա»,- Մարադոնայի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Միլանի «Ինտերի» հիմնը՝ հայ երգչի կատարմամբ /տեսանյութ/

Օրերս համացանցում հայտնեց լրագրող, երգիչ Արմեն Հայրապետյանի «Pazza Inter Amala» երգի տեսահոլովակը։ Այս երգն, ինչպես հայտնի է, Միլանի «Ինտերի» հիմնն է։   Խոսելով նոր  տեսահոլովակի  մասին՝ Արմեն Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Տեսահոլովակի,  երգի եւ,  ընդհանրապես․  ծրագրի մասին շատ լավ խոսքեր եմ լսել աշխարհի տարբեր անկյուններից: Եթե յութուբյան իմ էջում կարդաք տեսահոլովակի մենկաբանությունները, ամեն […]

«Ֆուտբոլիստի ճակատագիրն անկանխատեսելի է»

Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած այլ ակումբ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը: Թեև Մխիթարյանը վերջերս խաղադաշտում չի հայտնվում, այդուհանդերձ, բանախոսը ասաց՝ լավատես է։ «Հենրիխը Հայաստանի հպարտությունն է: Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակը դրական զարգացում կունենա Հենրիխի համար: Ոչ մի ֆուտբոլիստ բացարձակ հարթ կարիերա չի ունենում: […]

Հայաստանի հավաքականի պոտենցիալ մրցակիցները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանության շեմին ՈւԵՖԱ-ն հրապարակել է 4 դիվիզիոնների զամբյուղների վերջնական ցուցակը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է ամենթույլ՝ D դիվիզիոնի երկրորդ զամբյուղում Լատվիայի, Ֆարերյան Կղզիների և Լյուքսեմբուրգի հետ միասին: Նշված երեք հավաքականները չեն կարող մեր հավաքականի հետ միևնույն եթնախմբում լինել: D դիվիզիոնի զաբյուղների վերջնական պատկերն այսպիսին է. 1.Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի