25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ատամներով մեքենաներ քաշող Աշոտը Մոսկվայում նոր ռեկորդ կսահմանի.հանուն հայ զինվորի/տեսանյութ/

Ատամներով մեքենաներ քաշող Աշոտ Խանոյանը պատրաստվում է Գինեսի գրքում նոր ռեկորդ գրանցելու մասին: Այս անգամ ռեկորդը կսահմանվի Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող  «Я МОГУ» նախագծի շրջանակներում:  https://www.youtube.com/watch?v=wsSmMfoJ1WM&feature=youtu.be Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայ դյուզազունը նշեց, որ պատրաստ է ռեկորդին և վստահում է իր ատամներին.«Ատամներս հաստատ չեն դավաճանի, որովհետև ռեկորդս նվիրելու եմ Հայոց բանակի զինվորին»: Աշոտ Խանոյանը մոսկովաբնակ հայերին […]

Հայաստանի բոդիբիլդինգի բացարձակ չեմպիոն Վակո Մխիթարյանը բացում է փակագծերը՝ այսքանով չի՜ բավարարվելու ( տեսանյութ )

25-ամյա Վակո Մխիթարյանը բոդիբիլդինգի գործող մարզիկ է և մարզիչ. 17 տարեկանից, զբաղվում է այս սպորտաձևով: Վերջին 4 տարիների ընթացքում մասնակցել է Հայաստանի Բոդիբիլդինգի բաց առաջնությանը և գրավել մրցանակային տեղեր: 2017թ.-ի նոյեմբերի 18-ին տեղի ունեցած Հայաստանի Բոդիբիլդինգի հերթական բաց առաջնության ընթացքում «Բացարձակ բաց առաջնություն» անվանակարգում նա ճանաչվեց բացարձակ հաղթող: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ […]

Ծառուկյանը դրժե՞լ է խոստումը. ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի. Հայկական ժամանակ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Հայտնի է նաև, որ աշխարհի 2017 թ. մինչև 23 տարեկանների առաջնությանը մարզիկները գնացել են սեփական միջոցներով՝ վճարելով մոտավորապես հազարական ամերիկյան դոլար: Ֆեդերացիայի գումարը չի բավականացնում նաև, որ կարողանան նախատեսված ծրագրով հավաքներ անցկացնել: Մարզաձևի հետ կապ ունեցող մարդիկ նախընտրում են խնդիրների […]

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Հրանտ Մելքումյանը լավագույն հարյուրյակում է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր է, ինչը ութ կետով պակաս է նախորդ ցուցանիշից:

Կփորձենք աշխատել օրեցօր, ավելի բարելավենք մեր խաղը. Զիդան

«Այսօրվա խաղից գոհ չենք, սակայն առաջնության ավարտին դեռ երկար ժամանակ կա: Վաղը մենք կվերադառնանք աշխատանքի և  չենք պատրաստվում խոսել առաջնության մասին»,-հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինդեդին Զիդանը «Սելտայի» հետ խաղում գրանցած ոչ-ոքիից հետո: «Կփորձենք աշխատել օրեցօր, ավելի բարելավենք մեր խաղը և ստաբիլ ֆուտբոլ ցուցադրել»,-հավելել  է նա:

Արթուր Աբրահամի եւ նրա որդու՝ Գրիգորի շնորհավորանքը /տեսանյութ/

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարիկ Արթուր Աբրահամը որդու` Գրիգորի հետ, շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ. -Բարև ձեզ, հայ ժողովուրդ, ես և Գրիգորը սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող 2018 թվականը լինի հաջողությունների, ձեռքբեումների և ամենակարևորը` խաղաղության տարի: Թող բոլորի ընտանիքներում տիրի սերը և համերաշխությունը: Ձեր Արթուր Աբրահամ

Հենրիխ Մխիթարյանը՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների քսանյակում: Մխիթարյանը շաբաթական վաստակում է 140 հազար ֆունտ ստերլինգ: Առաջին տեղում է Պոլ Պոգբան, ով շաբաթական վաստակում է 290 հազար ֆունտ ստերլինգ:

Բարսելոնան ցմահ պայմանագիր է առաջարկել

«Բարսելոնան» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյին մինչև նրա կարիերայի ավարտը, ինչի պատճառով 25-ամյա ֆուտբոլիստին ցմահ պայմանագիր է առաջարկել:  Ռոբերտոյի գործակալը ներկայացրել է իր առաջարկը, որը կատալոնական ակումբն ուսումնասիրում է:

Զգուշացրեք Հենրիկ Մխիթարյանին

Հենրիկ Մխիթարյանն ամսի 24ին իր էջում շնորհավորել է Սբ. Ծնունդը և բոլորին մաղթել «շատ կախարդական 2018» (very Magical 2018 http://bit.ly/2DWzuAS): Հա՞: Ու 67,000 մարդ like է անում, կիսու՞մ: Քրիստոսի սուրբ ծնունդը կախարդության հետ ինչ կապ ունի: Կամ դուք, որ Քրիստոնյա էք, ոնց էք like անում ու տարածում: Ես ձեր կիսածից իմացա այս մասին: Հիմա կասեք երևի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի