22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Պհենչհան 2018․ ռուս գեղասահորդների թիմը արծաթե մեդալակիր դարձավ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան Պհենչհանում տեղի ունեցավ  գեղասահքի թիմային մրցումը։ Նշենք, որ յուրաքանչյուր երկրի մարզիկները ներկայացրին իրենց կարճ ու ազատ ծրագրերը։ Ընդհանուր հաշվարկով՝ Ռուսաստանի թիմը գրավեց երկրորդ տեղը, չնայած գեղասահորդուհիներ Եվգենիա Մեդվեդեւան եւ Ալինա Զագիտովան անկրկնելի ելույթներ ունեցան ու վստահ հաղթանակներ տարան։ Այդուամենայնիվ, ընդհանուր թիմային հաշվարկով հաղթեց Կանադայի հավաքականը։ Երկրորդ տեղում ռուսներն էին, երրորդը՝ ԱՄՆ ներկայացուցիչները։  

Անհավանական աղջիկը․ հայկական արմատներով գեղասահորդուհին Օլիմպիադային համաշխարհային ռեկորդ սահմանեց

Նախօրեին Պհենչհանում ընթացող օլիմպիական մրցումների ժամանակ աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան ռեկորդ է սահմանել, նա դարձել է առաջին գեղասահորդուհին, որը 81 միավոր է վաստակել կարճ ծրագրում: Եվգենիան, բնականաբար, առաջին տեղն է գրավել։ Նշենք, որ Եվգենիան կիսով չափ հայուհի է, նրա հայրը Արման Բաբասյանն է։ Եվգենիան, սակայն վերցրել ՝ մայրական տատիկի ազգանունը՝ Մեդվեդեւա։  

Ձմեռային օլիմպիադա-2017․ հայտնի է երկրորդ ոսկե մեդալակրի անունը

Քիչ առաջ Պհենչհանում ավարտվեց Ձմեռային օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցաշարը։ Գերմանիայի ներկայացուցիչ Լաուրա Դալմայերը սպրինտային մրցաշարում նվաճեց ոսկե մեդալը։ Նա 7,5 կիլոմետրը անցավ 21 րոպե 6,2 վայրկյանում։ Երկրորդը նորվեգուհի Մարտա Օլսբյուն էր /+24,2 վայրկյան/։ Երրորդը չեխուհի Վերոնիկա Վիտկովան էր՝ +25,8 վայրկյան։ 

Ձմեռային օլիմպիական առաջին ոսկին գնաց Շվեդիա /ֆոտո/

Նախօրեին մեկնարկել են Ձմեռային օլիմպիական խաղերը՝ Պհենչյանում։ Այսօր արդեն հայտնի է օլիմպիական առաջին ոսկե մեդալակիրը։ Քիչ առաջ շվեդ մարզուհի Շարլոթ Կալլան նվաճեց Ձմեռային օլիմպիադա 2018-ի առաջին ոսկե մեդալը՝ սքիաթլոնում։  15 կմ մրցուղին նա անցավ 40 րոպե 44,9 վայրկանում։ Երկորդը նորվեգացի Մարիտ Բյորգենն էր /+ 7,8 վայրկյան/ եւ երրորդը ֆիննուհի Քրիստի Պարմակսոսկին էր /+10,1 վայրկյան/։

Եվս 2 ակումբ է ցանկացել ձեռք բերել Մխիթարյանին

Ռուսական երկու ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել են վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Սակայն, կիսապաշտպանը բոլորին հասկացնել տվեց, որ ցանկանում է խաղալ Անգլիայում, և մենք նրան Ռուսաստանում չենք տեսնի: Իհարկե, հնարավոր է, որ նա օրերից մի օր հանդես գա Ռուսաստանի առաջնությունում»,- ասել է ռուս մեկնաբան Նոբել Առուստամյանը:

«Բարսելոնան» դուրս եկավ Գավաթի խաղարկության եզրափակիչ

Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վալենսիային» և հաղթեց 2:0 հաշվով: «Բարսելոնան» հաղթում է ընդհանուր 3:0 հաշվով և դուրս գալիս «Copa del Rey»-ի եզրափակիչ: Բարսելոնան Արքայական գավաթը վիճարկելու է «Սևիլիայի» հետ:

Ծառուկյանը մտնում է ֆուտբոլ. Հայկական Ժամանակ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են, թեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը չի հաստատում խոսակցությունները: Այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարին հարց ուղղվեց՝ արդյոք ճիշտ է, որ Ծառուկյանը ֆուտբոլային 2 թիմ […]

Պյոտր Սվիտալսկին ոգեվորված է. Շիրակում առաջ են գնում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Աշոցքում փետրվարի 3-4-ը կազմակերպել էին դահուկավազքի փառատոն Աշոցքի դահուկավազքի կենտրոնում։ Պրոֆեսիոնալ մարզիչների դահուկավազքի վարպետության դասեր, ձմեռային խաղեր ու մրցաշար՝ մանկական, տղամարդկանց 5 կմ և կանանց 2,5 կմ դահուկային մրցավազք՝ դասական ոճով: Փառատոնին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված