25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Դրել ենք, ինչ-որ ռուս ֆիգուրիստկով ենք հպարտանում, իսկ մեր սպորտսմենին բոբիկ ուղարկել են դահուկ գլորելու

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է. «Այ տնաշեններ, դրել ենք, ինչ-որ ռուս ֆիգուրիստկով ենք հպարտանում, քանի որ հերը հայ ա, բայց ինքը հոր ազգանունի տեղը Դմիտրիյ-Անատոլյեւիչեւայա, իսկ մեր սպորտսմենին բոբիկ ուղարկել են դահուկ գլորելու։ Հպարտանում են սեփական երկրի սպորտսմեններով։ Անկախ ազգությունից։ Լրիվ անկախ։ Զուտ հայաստանցիներով։ Հետո՝ Հենոյով ու Արթուր Աբրահամով։ Ու մեկ էլ լավ սպորտսմեններով, կապ չունի, թե ինքը […]

Հայազգի,կույր կարատեիստ փոքրիկները ապշեցրել են ամերիկացիներին.JKS Armenia ֆեդերացիայի նախագահ /տեսանյութ/

JKS Armenia ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը իր առջևս կարևոր նպատակ է դրել: Ցեղասպանության հարյուր ամյակի շրջանականերում Խաչատրյանը որոշեց 100 սանի հետ պարապել անվճար: «Քանի որ պատերազմող երկիր ենք որոշեցինք, որ մեր պատանիներին ծառայության գնալուց առաջ հարկավոր կլինի մարտարվեստին տիրապետելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Խաչատրյանը: Նա հավելեց, որ ծրագիրը շարունակական է եղել և մայրաքաղաքում գործող10 […]

Պհենչհան 2018․ մեդալների հաշվարկն ու առաջատարները

Պհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 5-րդ մրցութային օրը կիսատ էր, ուժեղ փոթորիկի պատճառով երկու մրցում տեղափոխվեց վաղը՝ փետրվարի 15-ին: Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկը՝ այսօրվա դրությամբ։ Մեդալների քանակով առաջատարը կրկին Գերմանիան է՝ 12 մեդալ՝ 7 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե։ Երկրորդ հորիզոնական կրկին վերադարձել է Նիդեռլանդները՝ 11 մեդալով՝ 5 ոսկե, 4 արծաթե եւ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ: «Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ և կարևոր աշխատանք […]

Դահուկները Փհենչհանի ճանապարհին են․ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ կապված անցանկալի պատմության առիթով հայտարարում է: Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի […]

Պետք է խաղալ ապագայի համար հեռանկարներով. Իսպանիայի վարչապետ

«Որոշ ժամանակ առաջ Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը թիմի համար շատ օգտակար ֆուտբոլիստներ էին համարվում: Իսկ մի քանի ամիս անց արդեն կասկածում են նրանց հարցում: Անձամբ ես հավատում եմ նրանց: Պետք է խաղալ ապագայի համար հեռանկարներով: Չէի ցանկանա, որ Նեյմարը տեղափոխվեր «Ռեալ»,-ասել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

Ինձ դեռ ժամանակ է անհրաժեշտ Արսեն Վենգերի հետ աշխատելու համար. Մխիթարյան

«Իմ նախկին մարզիչներից շատ բան եմ սովորել, այդ թվում` Կլոպից և Մոուրինյուից, և ես ցանկանում եմ նաև շատ բան սովորել Արսեն Վենգերից: Դեռ շատ վաղ է նրանց համեմատելը, ինձ դեռ ժամանակ է անհրաժեշտ Արսեն Վենգերի հետ աշխատելու համար: Իհարկե, գալուցս ի վեր արդեն իսկ շատ բան եմ սովորել, բայց ավելին եմ ցանկանում»,- ասել է «Արսենալի» կիսապաշտպան […]

Պհենչհան 2018․ դահուկավազքի սպրինտում Միքայել Միքայելյանը չհաղթահարեց որակավորման փուլը

Պհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր մրցումներին միացավ նաեւ Հայաստանի թիմը: Դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) Միքայել Միքայելյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 80 մարզիկներից նա գրավեց 72-րդ տեղը եւ լքեց պայքարը։ Նշենք, որ հաջորդ փուլ անցան առաջին 30 տեղը գրաված մարզիկները։

Սկանդալ Օլիմպիական ավանում․ մարզիկին հեռացրել են /տեսանյութ/

Ընթացիկ Օլիմպիադայի առաջին դրական դոպինգ-թեստն է ստացվել։ Ճապոնիայի հավաքականի մարզիկ, շորթ-տրեկիստ Կեյ Սայտոն հեռացվել է օլիմպիական ավանից եւ մրցումներից՝ դոպինգ օգտագործելու համար։ Այսպիսով, ճապոնացի 21-ամյա մարզիկն առաջինն էր այս Օլիմպիական մրցումների ընթացքում, ով դոպինգ է օգտագործել ու բացահայտվել։  

Պհենչհան 2018․ մեդալների հաշվարկը՝ այս պահի դրությամբ․ ովքեր են առաջատարները

Պհենչյանում շարունակում են Ձմեռային օլիմպիական մրցումները։ Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկը՝ այս պահի դրությամբ։ Մեդալների քանակով առաջին տեղում, ինչպես եւ նախօրեին, Գերմանիան է՝  7 մեդալով՝  4 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե։ Երկրորդը Նիդեռլանդներն են՝ կրկին 7 մեդալով՝ 3 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե։ Երրորդը ԱՄՆ-ն է, ամերիկացի մարզիկները առայժմ նվաճել են երեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի