08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանը հնարավորություն ունի պատմական նվաճման հասնել Արսենալում

«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխությունը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին հնարավորություն է տալիս նորից նվաճելու Եվրոպա լիգայի Գավաթը` այդ կերպ պատմական նվաճման հասնելով:   Եթե «զինագործները» 29-ամյա ֆուտբոլիստին հայտավորեն ԵԼ-ի փլեյ-օֆֆի խաղերին, և հաջողության հասնեն նաև ԵԼ-ի եզրափակչում, ապա հայ ֆուտբոլիստը կարող է դառնալ պատմության ընդամենը երկրորդ ֆուտբոլիստը, որը երկու տարի անընդմեջ տարբեր ակումբների կազմում […]

Ինչո՞ւ են «Արսենալի» ֆուտբոլիստներին անվանում «զինագործներ»

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը 1886 թվականին հիմնադրել են Լոնդոնի հարավարևելյան արվարձանում, Վուլվիչում գտնվող թագավորական «Royal Arsenal» զինագործական գործարանի զինագործները՝ «կանոնիրները»։ Այստեղ՝ Վուվլիչի համալիրում է գտնվում նաև թագավորական ռազմական ակադեմիայի պատմական շենքը: Այն հիմա թանգարանային տարածք է և նրա հրապարակում տեղադրված է ահա այս թնդանոթը (նկարում), որը նաև «Արսենալի» խորհրդանիշն է հանդիսանում: Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

«Բարի գալուստ, անհամբերությամբ եմ սպասում քեզ հետ խաղալուն»

Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի  ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին լոնդոնյան ակումբում։ «Պատրաստ եմ վաղվան: Բարի գալուստ «Արսենալ», Մխիթարյան: Անհամբերությամբ սպասում եմ քեզ հետ խաղալուն»,-Instagram-ում գրել է Ուիլշերը։

Շախմատի Հայաստանի չեմպիոններն ու մյուս մրցանակակիրները պարգևատրվել են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունն անցկացրել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը: Ինչպես հայտնի է, կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրել է Մարիա […]

Հենո ջան, մենք քո հետ ենք, ուր էլ որ գնաս. Շարմազանով

«Հենոն ոչ միայն մարզական աշխարհի կենդանի լեգենդն է, այլ մեր հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հենրիխ Մխիթարյանին ճանաչում եմ անձնապես, նա պայծառ անձնավորություն է, գիտելիքներով լի անձնավորություն է, ու նա, ով կշփվի Հենրիխ Մխիթարյանի հետ, թեկուզ արտասահմանում մեր ազգի, մեր պետության նկատմամբ կունենան […]

Ռոնալդինյոն ավարտեց կարիերան (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի,  «Բարսելոնայի», «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է կարիերան: 37-ամյա Ռոնալդինոյոյի եղբայրը ասել է, որ պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որից նա հեռացել էր 2015թ. սեպտեմբերին:  2017թ. փետրվարից նա «Բարսելոնայի» դեսպան է եւ ներկայացնում է կատալոնական ակումբը տարբեր միջոցառումներում:

Ինչու է հետաձգվում Մխիթարյանի տեղափոխությունը

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունները հետաձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով։ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պնդում է, որ իր հաճախորդը «Արսենալում» պետք է ստանա Սանչեսի մակարդակի աշխատավարձ։

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին: Հունվարի 9-17-ն անցկացվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում է շուրջ 750 շախմատիստ: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մրցասրահում, հետևել մրցաշարի ընթացքին: […]

Որ ակումբներն են հետաքրքրված Մխիթարյանով

Չեն դադարում քննարկումներն այն մասին, թե «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել այլ ակումբ: Daily Star-ի փոխանցմամբ՝ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմյեր լիգան: Խոսքը Լոնդոնի «Տոտենհեմի», «Արսենալի», «Վեստ Հեմի», լիվերպուլյան «Էվերտոնի», իսպանական «Վալենսիայի», «Սեւիլիայի» ու Մադրիդի «Աթլետիկոյի», իտալական «Ինտերի» ու «Միալնի» եւ նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» […]

Ատամներով մեքենաներ քաշող Աշոտը Մոսկվայում նոր ռեկորդ կսահմանի.հանուն հայ զինվորի/տեսանյութ/

Ատամներով մեքենաներ քաշող Աշոտ Խանոյանը պատրաստվում է Գինեսի գրքում նոր ռեկորդ գրանցելու մասին: Այս անգամ ռեկորդը կսահմանվի Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող  «Я МОГУ» նախագծի շրջանակներում:  https://www.youtube.com/watch?v=wsSmMfoJ1WM&feature=youtu.be Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայ դյուզազունը նշեց, որ պատրաստ է ռեկորդին և վստահում է իր ատամներին.«Ատամներս հաստատ չեն դավաճանի, որովհետև ռեկորդս նվիրելու եմ Հայոց բանակի զինվորին»: Աշոտ Խանոյանը մոսկովաբնակ հայերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի