25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ Մոսկվայում ընթացող «Aeroflot open» միջազգային մրցաշարի առաջատարը: 4-րդ տուրում Պետրոսյանը կիսել է միավորը մյուս առաջատարի` Վիկտոր Բոլոգանի հետ: Այժմ երկու շախմատիստներն ունեն նույն 3․5-ական միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը:

«Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է»

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում Արագադ Աբրամիանն իր նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Արագադի խոսքով՝ վաղուց էր ցանկանում միանալ ազգային թիմին, սակայն ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես գալու պատճառով միայն հիմա է ստացվել. «Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:  Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է: […]

Փհենչհան 2018․ արագություն եւ էքստրիմ․ սնոուբորդի ողջ գեղեցկությունը /ֆոտոշարք/

Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակում այսօր տեղի ունեցավ սնոուբորդի հսկայական զուգահեռ ոլորավայրէջքի մրցումը, որի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան Չեխիայի ներկայացուցիչ Էսթեր Լեդեցկայան եւ գերմանուհի Սելինա Յորգը։  Ներկայացնում ենք ֆոտոշարք այս աներեւակայելի սպորտաձեւից։

Ով կդառնա առաջատար․ օլիմպիական մեդալների հաշվարկը՝ այս պահի դրությամբ

Ավարտին են մոտենում 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Վաղը Փհենչհանում եւս մի քանի մրցում տեղի կունենա, այնուհետեւ՝ փակման արարողությունը։ Այսօր եւս դեռ մրցումներ կան, սակայն այս պահի դրությամբ ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկը։ Հետաքրքիր պատկեր է մրցաշարային աղյուսակում։ Առաջին եւ երկրորդ տեղում գտնվող Նորվեգիան ու Գերմանիան հավասար քանակի՝ 13-ական ոսկե մեդալ ունեն։ Սակայն առաջինը Նորվեգիան է՝ […]

20 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի հոկեյի օլիմպիական հավաքականը եզրափակչում է

Հոկեյի Ռուսաստանի օլիմպիական հավաքականը 20 տարվա ընդմիջումից հետո կրկին անցել է եզրափակիչ։ Այսօր Փհենչհանում ռուս հոկեյիստները կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնեցին չեխերին։ Եզրափակչում նրանք կմրցեն Կանադա-Գերմանիա խաղի հաղթողի հետ։  Հոկեյի եզրափակիչը կկայանա կիրակի։

Ռուսների առաջին ոսկին․ 15-ամյա գեղասահորդուհին հաղթեց անկրկնելի կատարումով /ֆոտոշարք/

Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերին իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանը։ Մեդալը նվաճեց գեղասահորդուհի 15-ամյա Ալինա Զագիտովան՝ իր շքեղ ու անկրկնելի կատարումով։ Ալինան երկու ծրագրերի արդյունքում հավաքեց 239,57 միավոր։ Արծաթե մեդալը նույնպես ռուս գեղասահորդուհու բաժին հասավ։ Հայկական արմատներով Եվգենիա Մեդվեդեւան նույնպես անչափ գեղեցիկ ելույթ ունեցավ եւ 156,65 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է Կանադայի ներկայացուցիչ […]

6 ակումբ, որոնց դարպասը Մեսսին գոլ չի արել

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին միայն 6 ակումբի է, որի դարպասը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը չի կարողացել գրավել այդ մրցաշարում: Դրանք են իտալական «Ուդինեզեն», Լիսաբոնի «Բենֆիկան», անգլիական «Լիվերպուլը», Կազանի «Ռուբինը» , Միլանի «Ինտերը»  և Մադրիդի «Աթլետիկոն»:

Փհենչհան 2018, հայ դահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն է

Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր տեղի ունեցավ հատուկ ոլորավայրէջքի մրցումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը։ Երկու փորձի արդյունքում Կարապետյանը գրավեց 42-րդ տեղը 107 մարզիկներից։  Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեդ Անդրե Մյուրերը, որը գրանցեց 1.38,99 արդյունք։ Շվեյցարացի Ռամոն Ցոյհոնզերը գրավեց երկրորդ տեղը (+0,34), իսկ Ավստրիան ներկայացնող Միկայել Մատը (+0,67) դարձավ բրոնզե մեդալակիր։

Սկանդալ Օլիմպիադայում․ ռուս մարզիկները վերադարձնում են մեդալները

Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիադայում կրկին սկանդալային դեպք է գրանցվել։ Ռուս քյորլինգիստներԱլեքսանդր Կրուշելնիցկին ու Անաստասիա Բրիզգալովան հետ են վերադարձնում բրոնզե մեդալը, որը նվաճել էին օրեր առաջ։ Խնդիրն այն է, որ Կրուշելնիցկու արյան մեջ մելդոնի՝ դոպինգ են հայտնաբերել։ Մարզիկը պնդում է, որ չի ընդունել դոպինգ, նա հայտարարել է, որ իրեն հավանաբար թաքուն ու նպատակաուղղված են դոպինգ […]

Սենսացիա. նախարարն այցելել է Ռուբեն Հայրապետյանին. «Հրապարակ»

Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայ դահուկորդին դահուկներ ուղարկելուց հետո ձեռնամուխ է եղել ֆուտբոլում տարաձայնությունների հարթեցմանը։ Երեկ նա գնացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ, որը, եթե հիշում եք, ասել էր․ «Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է. կներեք… թող ինքն ատամնաբուժությամբ զբաղվի»: Ռոստոմյանն էլ ասել էր․ «Ես հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ»՝ ատամնաբուժությամբ: Գնացել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի