22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի Հանրապետության 2018 թվականի չեմպիոնները

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել են փետրվարի 20-ից 25-ը ընթացող ծանրամարտի Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց առաջնությունները:  Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել՝ 56 կգ քաշային կարգում՝ Համլետ Մնացականյանը (երկամարտ` 220 կգ), 62 կգ քաշային կարգում՝ Խաչիկ Հարությունյանը (երկամարտ` 233 կգ), 69 կգ քաշային կարգում՝ Հրայր Հովհաննիսյանը (երկամարտ` 287 կգ), 77 կգ քաշային կարգում՝ Ժորժ Եղիկյանը (երկամարտ` 310 կգ), 85 […]

Հայաստանի բասկետբոլի հավաքականը վստահ հաղթանակ տարավ

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի Բ ենթախմբում Հայաստանի ընտրանին ԿԱ ՊԵԿ մարզադահլիճում ուժերը չափեց Ալբանիայի հավաքականի հետ:  Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց ընդհանուր 84:65 հաշվով:

Այլեւս անցյալ է․ Օլիմպիադա 2018-ի փակման արարողության ամենավառ պահերը /ֆոտոշարք/

Փհենչհանում նախօրեին տեղի ունեցավ Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը։  Ձմեռային Օլիմպիադան անցկացվեց փետրվարի 9-25-ը։ Մեդալային ընդհանուր հաշվարկով հաղթեց Նորվեգիան՝ մեդալների քանակով ռեկորդ սահմանելով՝ 39 մեդալ։ Ձմեռային հաջորդ Օլիմպիական խաղերը տեղի կունենան Պեկինում՝ 2022 թվականին։

Հայաստանի սամբոյի առաջնության հաղթողները

Փետրվարի 24-ին և 25-ին ,,Հայաստան,, մարզական միության մարզադահլիճում անցկացվեցին Հայաստանի սամբոյի 2018թ պատանեկան ու երիտասարդական առաջնությունները՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի և Արցախի ավելի քան 250 մարզիկների: Ստորև ներկայացնում ենք առաջնությունների հաղթողներին, որոնք էլ կձևավորեն մեր հավաքականները և կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա ապրիլին՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Պատանիների առաջնություն 48 կգ ք/կ-Դավիթ Հովսեփյան՝ Արցախ 52 […]

Փհենչհան 2018․ Մեդալային վերջնահաշվարկ․ առաջատարը Նորվեգիան է

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում նախօրեին ավարտվեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Ավարտի օրը եւս մրցումներ տեղի ունեցան, որոնցից ամենադրամատիկը հոկեյի եզրափակիչն է։ Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դարձավ Հոկեյի օլիմպիական չեմպիոն՝ հաղթելով Գերմանիայի հավաքականին։    Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկն Օլիմպիադայից հետո։ Հաղթողը Նորվեգիան է, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): […]

Արտյոմ Դալլաքյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի գոտին

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։ WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթեց ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։ Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա […]

Ցանկանում ենք շարունակել նույն ոգով. Զիդան

Ակնհայտ է, որ թիմը բնավորություն ունի: Պրիմերայի վերջին 6 խաղում մենք 26 գոլ ենք խփել, և դա հիանալի արդյունք է: Ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,-ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը:  Պրիմերայի 25-րդ տուրի շրջանակում Զինեդին Զիդանի սաներն այսօր` փետրվարի 24-ին, սեփական հարկի տակ կընդունեն «Ալավեսին»

Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ Մոսկվայում ընթացող «Aeroflot open» միջազգային մրցաշարի առաջատարը: 4-րդ տուրում Պետրոսյանը կիսել է միավորը մյուս առաջատարի` Վիկտոր Բոլոգանի հետ: Այժմ երկու շախմատիստներն ունեն նույն 3․5-ական միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը:

«Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է»

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում Արագադ Աբրամիանն իր նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Արագադի խոսքով՝ վաղուց էր ցանկանում միանալ ազգային թիմին, սակայն ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես գալու պատճառով միայն հիմա է ստացվել. «Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:  Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի