Գերմանիայում Եվրոպայի առաջնության ժամանակ Ռուսաստանի օրհներգի փոխարեն հնչել է ԽՍՀՄ-ի հիմնը

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում ներկայացրել է իր նոր խաղակոշիկները: 29-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է Adidas ընկերության Predator խաղակոշիկները։ Հիշեցնենք, որ ազգային հավաքականների ընկերական խաղերով պայմանավորված դադարից հետո «Արսենալը» պատրաստվում է «Սթոք Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 1-ին։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի իսպանական Պրիմերայի 30-րդ տուրի` «Լաս-Պալմասի» հետ խաղին, որը կկայանա վաղը` մարտի 31-ին, հայտնում է «Marca»-ն: «Ռեալի» մարզչական շտաբը որոշել է հանգիստ տրամադրել պորտուգալացուն, քանի որ շաբաթվա կեսերին մադրիդյան թիմը հանդիպելու է «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում:
Գեղասահքի աշխարհի առաջնության ամենասպասված ելույթը ռուս գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայինն էր։ Եթե նա հաղթեր, կդառնար աշխարհում միակ գեղասահորդուհին, ով 15 տարեկանում նվաճած կլիներ բոլոր տեսակի կարեւոր մեդալները։ Սակայն Զագիտովան ձախողվեց ու բավական տխուր կերպով։ Նա ելույթի ժամանակ 3 անգամ վայր ընկավ ու արդյունքում գրավեց միայն 5-րդ տեղը։ Հաղթանակ տարավ Կանադայի ներկայացուցիչ Կեյտլին Օսմոնդը։ Երկրորդ […]
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստական հավաքը Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը պատրաստել է հավաքի երրորդ օրվա տեսությունը: «Լավագույնների պարգևատրումը, Պետրոս Ավետիսյանի առաջին մարզումը և Մխիթարյանի երևակայական տեսախցիկը»,- գրում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն Էստոնիայի դեմ ընկերական հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն կուղեւորվի երկրպագուների միասնական երթով։ Այդ մասին նշվում է շարժման հայտարարությունում։ «Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարեւոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել) մարտի 24-ին` ժամը 15:00-ից, հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջեւ գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան […]
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել իր նախկին ակումբակից Զլատան Իբրահիմովիչին։ Նախօրեին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ շվեդ 36-ամյա հարձակվողը հեռանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Մեծ պատիվ էր ճանաչել քեզ, հանճար: Լավագույնն եմ մաղթում քեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը եւ Զլատան Իբրահիմովիչը միասին […]
Բեռլինում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին պարտություն է կրել: Մեր հավաքականի առաջատարը այս անգամ սևերով մրցել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ ու պարտություն կրել 37-րդ քայլում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել «Էրեբունի» ակումբը: «Խնդրում եմ բառերի մեջ զգույշ եղեք: Ակումբը դուռ չի, որ բացվի, փակվի: Ակումբը ստեղծվում է: Ես միշտ դեմ եմ եղել, որ ակումբը բացվի, ոնց բացվում են, այդպես էլ փակվում են: Ազնվորեն, չգիտեմ, թե ինչ նոր ստեղծվող երկու ակումբի մասին […]
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը մրցանակը ստանալու արարողությանը: Հենրիխ Մխիթարյանը վաստակել է 190 միավոր՝ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և […]