Մխիթարյանը կխաղա Մադրիդում

ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Լոդոնի «Արսենալը» եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Մյուս զույգը կազմել են Ավստրիական «Զալցբուրգն» ու ֆրանսիական «Մարսելը»: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին։