05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, որոնք կարող են վնասել մեր երկրին. շախմատի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին

Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շնորհավորել են Սերժ Սարգսյանին խորհրդարանի կողմից  ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել նրան:  Շախմատիստները  հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր վարչապետին ՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի:  «Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի […]

Ռուբեն Հայրապետյանը Յուրչենկոյին ուզում է տեսնել Հայաստանի թիմում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերանշանակված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ազգային ընտրանու թեկնածու Դավիդ Յուրչենկոյի մասին: «Որքանով տեղյակ եմ, ռուսական ֆուտբոլում լեգեոնականների հարցը կքննարկվի Մունդիալից հետո: Մենք հետաքրքրված ենք Յուրչենկոյով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը շատ անգամ է ասել, որ Յուրչենկոյին ուզում է տեսնել Հայաստանի թիմում»,-ասել է Մինասյանը:    

Արսեն Վենգերը հեռանում է «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը: «Մանրակրկիտ մտորումներից ու ակումբի հետ երկարատեւ քննարկումներից հետ զգացի, որ եկել է հարմար պահ մրցաշրջանից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու համար: Շնորհակալ եմ, որ նման պատիվ եմ ունեցել երկար ու հիշարժան տարիներ […]

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Լուչ-Էներգիայից»

Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի կայքը: Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ նման որոշում է կայացվել անբավարար արդյունքների պատճառով: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի նախորդ 8 խաղերում «Լուչ-Էներգիան» վաստակել է 8 միավոր, ինչպես նաեւ դուրս մնացել Ռուսաստանի Գավաթից:

Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Թաիլանդի մրցաշարում: Թաիլանդի մայրաքաղաքում ընթացող «Bangkok Chess Club Open 2018» մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Մելքումյանն անսպասելի պարտություն կրեց: Այժմ նա ունի 5,5 միավոր և առաջատարից ետ է մնում մեկ միավորով: «Bangkok Open Chess Club»-ում կխաղացվի 9 տուր:

Տեղի ունեցավ Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը

Այսօր   տեղի ունեցավ Արմավիրի մարզի Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը։ Հիմանանորոգումն իրականացվել   է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ընդգծենք՝ մարզադահլիճը հագեցվել է նաև անհրաժեշտ մարզագույքով։ Բացման արարողությանը ներկա էին  մի շարք պատվավոր հյուրեր՝ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի  ներկայացուցիչները, համայնքապետներ, դպրոցի տնօրեններ և, իհարկե, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Ծիածանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին: […]

Եվրոպայի առաջնություն․ Էլինա Դանիելյանը՝ առաջատարների շարքում

Սլովակիայում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնույան 6-րդ տուրը:  Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը տոնեց մրցաշարում 4-րդ հաղթանակը և միացավ առաջնության առաջատարների խմբին: Մեր երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիայում ուժեղ գտնվեց Մկրտչյանը: Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ կրեցին:

Մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատենիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատենիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը, որին ի թիվս 25 երկրների 290 մարզիկների մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 1998-2001թթ. ծնված ուժեղագույն սամբիստները: Մեր պատվիրակությունը Պրահա է ժամանել բավականին ներկայացուցչական կազմով՝ 21 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Միքայել Հայրապետյանը: Այսօր մրցագորգ կմտնեն մեր […]

Երևանում կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Ապրիլի 15-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում տեղի կունենա սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Մրցումները կմեկնարկեն ժամը 09.00-ից: Առաջնությունը կտևի 5 մրցութային օր՝ ապրիլի 15-ից 19-ը, որին կմասնակցի եվրոպական 32 երկրների շուրջ 300 սուսերամարտիկ: Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, Լիլիթ Էվոյանը, Ինեսա Բաբախանովան, Նաիրա Համազասպյանը, Էդուարդ Օվիկյանը, Վահագն Գրիգորյանը, Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի