22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Դա անհավանական գոլ էր. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսելով Չեմպիոնների լիգայի առաջնությունում «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ իր գոլից ասել է. «Դա անհավանական գոլ էր: Հնարավոր է` ամենագեղեցիկ գոլն իմ կարիերայում: Գոլ, որը երկար կմնա իմ հիշողության մեջ: Իմ լավագույն գոլը: Շատ երկար էի փորձել այդպիսի գոլ խփել ու դա այսօր ինձ հաջողվեց:  Անչափ երջանիկ եմ ու ուրախ թիմի […]

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր սիրելի գիրքը

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր սիրելի գիրքը: «Իմ սիրելի գրքերից մեկը` «Ալքիմիկոսը», որը գրել է Պաոլո Կոելիոն: Սերն ուղեցույց է»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ծառուկյանը որոշել է փրկել հայկական ֆուտբոլը. Հրապարակ

Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով, ինչը պայմանավորված է ոչ միան Ռուբեն Հայրապետյանի հետ ու­նեցած հակասություններով, այլեւ Ծառուկյանի որդու՝ ֆուտբոլային ֆանատ Նվերի (նրա 18-ը լրացավ օրերս, շուտով բանակ կգնա)՝ ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքով: Այս օրերին բանակցում են, փորձում հայտնի ֆուտբոլիստների ներգրավել թիմ: Թերթի տեղեկություններով՝ 20- ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից. մի քանիսը՝ […]

Իկեր Կասիլյասն անցկացրել է կարիերայի 1000-րդ հանդիպումը

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասն անցկացրել է կարիերայի 1000-րդ հանդիպումը։ Դա տեղի է ունեցել «Բելենենսեշի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում, որում «Պորտուն» հաղթել է 2։0 հաշվով։ 36-ամյա դարպասապահը 725 հանդիպում անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում, 167 անգամ դաշտ է դուրս եկել Իսպանիայի ազգային հանաքականի մարզաշապիկով, իսկ «Պորտուի» կազմում հանդես է եկել 108 անգամ։

ՉԼ. ովքեր այսօր կհանդիպեն

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 3-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը, որի առաջին խաղային օրը կկայանան 2 հանդիպումներ։ Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Թուրինում կմրցի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ, իսկ Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին» պայքարից դուրս թողած իսպանական «Սեւիլիային»։

Լևոն Արոնյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ

Երեկ տեղի է ունեցել GRENKE Chess Classic մրցաշարի 2-րդ տուրը: Երկրորդ տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց հաշտությամբ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ադրբեջանի առաջատար շախմատիստներից Արկադի Նայդիչի նկատմամբ:

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Նարեկ Հախնազարյանի և Ռուբեն Վարդանյանի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում հանդիպել է Հայաստանի վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, «100 կյանք» նախագծի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ։ «Հիանալի ընթրիք ընկերների և մեծ հայերի հետ», – Instagram-ի իր բլոգում գրել է Նարեկ Հախնազարյանը։  

Նարեկ Մանասյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ առաջնության քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որոնց, սակայն, չհաջողվեց շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար: Բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը Ռումինիա էր մեկնել 7 բռնցքամարտիկով՝ հավաքականի […]

Մեսսին ցույց է տվել նորածին որդուն՝ Չիրոյին

«Բարսելոնայի» եւ Արգենտինա ֆուտբոլի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսին բոլորովին վերջերս երրորդ որդին է ունեցել։ Ֆուտբոլիստը հրապարակել է լուսանկար, որում փոքրիկ Չիրոն եւս երեւում է։ Նշենք, որ Մեսսին եւ նրա կինը եւս երկու որդի ունեն՝ 6-ամյա Տյագոն եւ 3-ամյա Մատեոն։ Իսկ Չիրոն լույս աշխարհ է եկել այս տարվա մարտի 10-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի