25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այլեւս չեմ մենամարտի ազգակցիս հետ

Սարգիս Պետրոսյանը պատմել է մենամարտի, սպորտային կյանքի, Հայաստանում մշտական բնակություն չհաստատելու և սպորտից դուրս իր համար կարևոր արժեքների մասին։

-Ապրիլի մեկին տեղի ունեցավ ձեր մենամարտը Դավիթ Շահինյանի հետ, որն ավարտվեց ձեր հաղթանակով, սպասելի՞ հաղթանակ էր։

-Ես մինչ մարտն էլ էի վստահ, որ հաղթելու եմ, այլ ելք չկար, ես պետք է հաղթեի ու վերջ։ Ասեմ, որ մարտը տևել է ընդամենը հիսուն վայրկյան, իմ նպատակն էր մարտը վերջացնել նոկաուտով, բայց չստացվեց, ասեմ որ ես այդքան էլ գոհ չեմ իմ մարտից, կարող էր այլկերպ ավարտվել։

-Ձեր հակառակորդը իր քաշային տվյալներով երեսունութ կիլոգրամ գերազանցում էր ձեզ, սա մտավախություն չառաջացրե՞ց։

-Ինչքան էլ, որ հարվածը դիպուկ չլինի, այդուամենայնիվ ծանր լինելով կարող է ծանր հարված կատարել, ինչը մարտում անխուսափելի է, բայց ես գիտեի, որ մնացած տվյալներով պատրաստված էի ու չէի վախենում։

-Ընկերները, ծանոթ-անծանոթները այդ օրը եկել էին ձեր կողքին լինելու և մենամարտը նայելու, սա մոտիվացնու՞մ էր ձեզ։

-Իմ տրիբունան առանձնահատուկ էր, որովհետև այնտեղ էին իմ ընկերներն ու ծանոթները, իրենք ինձ իհարկե ավելի էին մոտիվացնում, ոգևորում ու օգնում, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց։ Շատերը կատակում էին, թե՞ եկել էին այստեղ ընդամենը հիսուն վայրկյանի համար, նրանք բողոքում էին, որ շուտ հաղթեցի։ (Ժպիտ)

-Ֆինանասական առումով ի՞նչ սպասելիքներ ունեիք և արդյո՞ք արդարացվեց։

-Ես գոհ եմ իմ հովանավորներից և ցուցաբերած վերաբերմունքի և ֆինանասական կողմի համար։ Ես ստացել եմ իմ սպասելիքներից ավելի մեծ գումար։ (Հարուստ ժպիտ)

-Ի՞նչ եք կարևորում սպորտից դուրս։

-Պատասխանատվության զգացումը, չդժգոհելու ունակությունը, պետք չէ բողոքել, պետք է գործել, ցանկացած հանդիպման պետք է գնալ առանց ուշանալու, ես միշտ հաշվարկում եմ բոլոր այն բաները, որոնք կարող են պատահել հանդիպման գնալիս, դրա համար չեմ ուշանում, պատասխանատու եմ, բայց նաև պահանջկոտ։ (Ծիծաղ)

-Ի՞նչ տվեց այս մենամարտը ձեզ։

-Հասկացա, որ էլ չեմ ուզում մենամարտել ազգակցիս հետ, մանավանդ, եթե հակառակորդը դեռ երիտասարդ է, նրա համար պարտությունը կարող է լինել կոտրում, ես չեմ ուզում այլևս կոտրել ազգակցիս, չնայած որ միշտ շեշտում եմ սպորտում չկա ազգ, կրոն ու քաղաքականություն։

-Բնակվում եք Շվեդիայում, չկա՞ն նպատակներ վերադառնալ հայրենիք։

-Շատ հաճախ եմ գալիս Հայաստան, այստեղ ունեմ շատ ընկերներ, բայց իմ գործն ու աշխատանքը այնտեղ է, ես այստեղ դեռ չեմ կարող մշտական մնալ։

-Սարգիս, գիտեմ, որ ընտանիքիդ անդամները նեղացել էին հերթական մարտին մասնակցելու համար, մասնավորապես հայրը, ինչպիսի՞ն էր արձագանքը, երբ իմացան հաղթանակի լուրը։

-Հայրս էր նեղացել, դա նրանից է, որ մենք երկուսս էլ ունենք նույն բնավորությունը, չզիջող և իշխող տեսակ ենք, բայց շատ ուրախացել է բնականաբար, հաստատ նեղացած չենք մնա։ (Խորը ժպիտ)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ