19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հրաչյա Ռոստոմյան. «Թիավարությունը կարող է նպաստել սպորտային զբոսաշրջության զարգացմանը»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, շրջել տարածքում, ծանոթացել պայմաններին, տեղում քննարկել սպորտային զբոսաշրջության զարգացմանը մարզադպրոցի հնարավորությունները ծառայեցնելու հարցը:

Նախարարի խոսքերով՝ համաձայն ՀՀ Նախագահի հանձնարարականի՝ լուրջ քայլեր են արվում զբոսաշրջության (այդ թվում նաև՝ սպորտային զբոսաշրջության) զարգացման ուղղությամբ: «Թիավարության մարզադպրոցը սպորտային տուրիզմը զարգացնելու մեծ հնարավորություններ ունի: Մենք այստեղի հետ կապված մի քանի ծրագրեր ունենք երևանցիների և Երևանի հյուրերի համար՝ սպորտով և առողջ ապրելակերպով զբաղվելու առումներով»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Նախարարը խոսել է նաև սպորտային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված այլ ծրագրերի մասին. «Ծաղկաձորը ձմեռային մարզաձևերի սիրահարների տուրիստական կենտրոն է: Այս տարի բավական մեծ ներդրումներ են արվել գլխավոր լեռնադահուկային համալիրը վերազինելու՝ ժամանակակից հարթուղիներ, վազքուղիներ, գիշերային վազքուղի ունենալու համար: Ջրային մարզաձևերը սպորտային տուրիզմի ծրագրերին ծառայեցնելու նպատակով օգտագործելու ենք Սևանա լճի հնարավորությունները, այլ ուղղությունների համար՝ Դիլիջանը, Իջևանը, Տավուշը»,– ասել է Հրաչյա Ռոստոմյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ