01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ծառուկյանը մտնում է ֆուտբոլ. Հայկական Ժամանակ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են, թեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը չի հաստատում խոսակցությունները: Այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարին հարց ուղղվեց՝ արդյոք ճիշտ է, որ Ծառուկյանը ֆուտբոլային 2 թիմ է հիմնելու:

«Անվիճելի փաստ է, որ սպորտը համախմբող, միավորող ամենաուժեղ ոլորտն է, եւ այստեղ շատ կարեւոր է բոլորիս ընդհանուր աշխատանքը, որպեսզի ունենանք մեր երազած սպորտը: Այսքանը ընդունեք որպես պատասխան»,- ասաց նա:

Վերջերս «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզաբազան իր մարզադաշտով փոխանցվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բալանսին: Այն, որ Ծառուկյանը այսուհետ հատուկ ուշադրություն է դարձնելու ֆուտբոլին, երեւում է նաեւ նրանից, որ ՀԱՕԿ-ի կողմից կառուցվող ծաղկաձորյան նոր մարզաբազայում լինելու է նաեւ ֆուտբոլային խաղադաշտ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ