26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՕԿ-ի համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության օլիմպիական հավաքականին, Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք,  ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ-ի որոշման առնչությամբ: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միակարծիք են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է ՄՕԿ-ի հակադոպինգային որոշումների կատարումը և հայտարարում են, որ արդար […]

Ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում հաղթելուց հետո հայտարարել է. «Ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է France Football-ը:

Ռուսաստանի հավաքականը զրկվեց 2018թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Նման որոշում է կայացվել՝ հիմնվելով այն հանձնաժողովների որոշումների վրա, որոնք պարզել էին, որ Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր: Ռուսաստանցի որեւէ պաշտոնյան չի ստանա օլիմպիական հավատարմագրում: Սպորտի նախարար, Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն […]

Թինա Կանդելակիի թեթեւ ձեռքով

Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքը եթեր կհեռարձակի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմը: Ֆիլմում Մխիթարյանը խոսում է իր, Անգլիայի Պրեմիեր-լիգայի, «Մանչեսթեր Յունայթեդի» և ռուսական ֆուտբոլի մասին: «Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է Հենրիխի մասին նյութ պատրաստել: Առանձին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Հենրիխի քրոջը՝ Մոնիկային և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նկարահանումների […]

Նախարար Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին

Դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունեցել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ մրցումներին ներկա են եղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Մրցմանը մասնակցել են Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, […]

Ավարտվեցին առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացած բասկետբոլի մրցումների եզրափակիչ խաղով ավարտվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող առաջին հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի եզրափակիչ խաղում հաղթեցին  Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի տղաների և Հայաստանի ֆիզիկականկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների թիմերը: Ընդհանուր միավորների հաշվարկով հանրապետական ուսանողական խաղերում հաղթողի կոչմանն արժանացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը (545 միավոր), երկրորդ տեղը զբաղեցրեց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը (425 միավոր), իսկ […]

Հույս ունեմ, որ դու կհիշես իմ գոլերն ԱԱ-2018-ում. Լևանդովսկին՝ Ռոդրիգեսին

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ողջունել է Մյունխենի «Բավարիայում» իր թիմակից և Կոլումբիայի հավաքականի առաջատար Խամես Ռոդրիգեսին ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանությունից հետո: «Ողջույն, իմ գերմանական Խամես Ռոդրիգես: Հիշում եմ քո հոյակապ գոլերը վերջին աշխարհի առաջնության ժամանակ: Հույս ունեմ, որ ԱԱ-2018-ում դու կհիշես իմ գոլերը»,- թվիթերյան իր էջում գրել է Լևանդովսկին:

2018-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբերի վիճակահանության ամենավառ պահերը /ֆոտոշարք, տեսանյութ/

Նախօրեին Մոսկվայում՝ Կրեմլում, տեղի ունեցավ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը: Ահա ինչպիսին են վիճակահանության արդյունքները։ A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ: B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան: C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա: D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա: E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա: F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, […]

Արքայի տոն՝ արքայական խաղով․ շախմատային մրցաշար կանցկացվի

Արդեն 5 տարի է՝ ընթանում է Աբգար արքային նվիրված շախմատային մրցաշարը: Այս տարի, մրցաշարի կազմակերպիչների տեղեկացմամբ, մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Այս տարի մրցաշարի խորագիրն է՝ «Արքայի տոն՝ արքայական խաղով»: Լրագրողների հետ հանդիպմանը մրցաշարի կազմակերպիչները տեղեկացրին, որ դրան կմասնակցեն քահանաներ, զինվորներ, ոստիկաններ, հաշմանդամություն ունեցողների թեմական երիտասարդներ: Խաղը 2 փուլից բաղկացած կլինի՝ պարտվողները ստանում են պատվոգրեր, […]

Հայ պատանի լողորդների քառյակը չեմպիոն է դարձել Թեհրանի միջազգային մրցաշարում

Լողի Հայաստանի Հանրապետության պատանեկան հավաքականի անդամներից կազմված Գրիգոր Գրիգորյան, Մուշեղ Կագանյան, Վահե Խաչատրյան և Ստեփան Աբրահամյան քառյակը (11-12 տարեկաններ) չեմպիոն է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կայացած լողի պատանեկան միջազգային մրցաշարի 4 x 50 մետր ազատ ոճ փոխանցալող մրցաձևում: Մեր մյուս ներկայացուցիչ Էդվարդ Ասատրյանը 11-12 տարեկանների մրցումների 50 մետր բրաս ոճում արժանացել է արծաթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի