07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

«Այս հաղթանակը կոպեկի արժեք չուներ»

Սովորաբար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական խաղերից հետո ստատուսով հանդես չեմ գալիս,բայց Բելառուսի խաղից հետո թերևս մի քանի խոսք կարելի ասել,սկզբից ևեթ ասեմ,որ այս հաղթանակը կոպեկի արժեք չուներ,պետք է գերլարումով խաղային ընտրական մրցաշարում……………նշենք,որ հավաքականը հաղթանակը ձեռք բերեց մրցակցի սխալների ,,շնորհիվ,, և նաև չիրացված հնարավորությունների առումով,առաջին խաղակեսում բելառուսները 2 ռեալ հնարավորություն կորցրեցին: Հավաքականի մակարդակը մնում է […]

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախեց մրցակցին /տեսանյութ/

Այսօր սեփական հարկի տակ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական  հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ Բելառուսին պարտության մատնելով  4:1 Հանդիպումն անցավ գրեթե դատարկ տրիբունաների ներքո։ Հայաստանի հավաքականի   երկրպագուները՝  «FAF» և «Red Eagles» շարժումների գլխավորությամբ,  ամբողջ խաղի ընթացքում գրեթե լուռ էին:  Հիշեցնենք՝ «FAF»-ն ավելի վաղ հայտնել էր, որ խաղից առաջ չի իրականացնի […]

Հայտարարվում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից անցկացվում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը (այսուհետ` Մրցույթ): Մրցույթիմասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով. Նախարարությունը մինչև  2017 թվականի  դեկտեմբերի  10-ը  հրապարակելու  է 2017 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերիցև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով  մարզական  բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀայաստանիՀանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխանամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասարմիավորներ ունեցող բոլոր մարզիկները): Մինչև2017 թ. դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության     մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչօլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնելու մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնքընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայիառաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակայինտեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելիճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքումտվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է Հանձնաժողովին: Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը:  Մրցույթի հաղթողները որոշվելու են 50 տոկոս SMS քվեարկության և 50 տոկոս մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմիցհավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը 1800-ը), իսկմարզական լրագրողների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին` ժամը 1600-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով […]

Հայ հեծանվորդն աշխարհում երկրորդն է

Հայ հեծանվորդ  Էդգար Ստեփանյանը, հաջողությամբ հանդես գալով հեծանվավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում, դարձել է առաջնության սկրեչ մրցաձևի արծաթե մեդալակիր: Գավաթի խաղարկությունն անցկացվել է Վարշավայում: Էդգար Ստեփանյանի նվաճած արծաթե մեդալը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին մեդալն է հեծանվասպորտի աշխարհի գավաթի խաղարկությունում:  

Առաջին պարապլաներային թռիչքները Տաթեւում /տեսանյութ/

«ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը համատեղ պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում: Պարապլաներային առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Գորիսի օդանավակայանից։ Թռիչքի մասնակիցները 10-20 րոպե կսավառնեն Տաթևի շրջակա տարածքում՝ բարձունքից վայելելով Որոտանի կիրճի, Տաթևի վանական համալիրի գեղեցկությունը։ Թռիչքների հետ կապված առաջարկներին ու ծառայություններին կարելի է ծանոթանալ «ՏաԹևեր» ճոպանուղու կայքում։  Կազմակերպիչները երաշխավորում են բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց։ […]

7-ամյա Բենիկը ապշեցրեց բոլորին. մեդալ նվաճեց

Հոկտեմբերի 20-22-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում տեղի ունեցավ ավանդական կարատեի Եվրոպայի մրցաշարը և Եվրոպայի գավաթի մինչև 14 տարեկանների գավաթի հինգերորդ առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր, աշխարհի 2016 թվականի չեմպիոն, սև գոտի երրորդ Դան Նարեկ Իսկանդարյանը: Մրցավարական կազմում էր սև գոտի երրորդ Դան միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը: Հավաքականը գլխավորում էր […]

Հայկական կոխ Վանաձորում

Հոկտեմբերի 28-ին Վանաձորում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջին առաջնությունը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Վանաձորի քաղաքապետը: «Հայկական կոխ ըմբշամարտի զարգացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Կա […]

Հայհոյանքներ, ծեծկռտուք . ինչ է կատարվել մարզչի եւ ֆուտբոլասերների միջեւ

Երեւանի «Ալաշկերտի» եւ Գյումրիի «Շիրակի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրի խաղից հետո  բախումից հետո թիմերը ներկայացրել են միջադեպի տեսանյութը: 2 ակումբները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ: Ներկայացնում ենք թիմերի հայտարարությունները. «Ալաշկերտ». «Ամբողջ հանդիպման ընթացքում «Շիրակի» երկրպագուները հայհոյանքներ էին հնչեցնում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին եւ քարեր էին նետում ալաշկերտցիների պահեստային նստարանի ուղղությամբ: Գյումրեցի երկրպագուներին «դուր […]

Հայտնի են EUSportsFest սպորտային փառատոնի գոլֆի մրցաշարի հաղթողները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Եվրամիության նախաձեռնությամբՀայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվող EUSportsFest սպորտային փառատոնի շրջանակներում անցկացված ընտանեկան գոլֆիմրցաշարի եզրափակիչ խաղերին և փակման արարողությանը:  Գ. Ղազարյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանըև սպորտային միջոցառումներում և առաջնություններում մասնակիցների թվի ավելացմանը:  Մրցաշարին մասնակցել են գոլֆի շուրջ 60 սիրահարներ, որոնք վերջին շաբաթների ընթացքում մասնակցել են մրցաշարերի շրջանակումկազմակերպված դասընթացներին: Մրցաշարի հաղթողներին նախարարի տեղակալ Գ. Ղազարյանը և մեր երկրում Եվրամիության դեսպան Պ.Սվիտալսկին հանձվել են գավաթներ և պատվոգրեր:  Նշենք, որ հոկտեմբերի 7-ին մեկնարկած փառատոնի շրջանակներում անցկացվել է նաև լեռնային հեծանվավազքի մրցաշար:

ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով

Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական  հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե: Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի  կոչումը նվաճել է նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի