Զվարթնոցում ասեղ գցելու տեղ չկար/տեսանյութ/

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 9-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ փուլը: Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) աղջիկների թիմերը: Թեժ պայքարից հետո 2-1 հաշվով հաղթող ճանաչվեց ՎՊՀ-ի թիմը, իսկ ՀՊՄՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց […]
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստան-Լեհաստան հանդիպումը՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբում։ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց․ Լեհաստանի ընտրանին հաղթեց 6-1 հաշվով: Հանդիպումից հետո հուսալքված ֆուտբոլասերը գոռում էին՝ «ֆուտբոլ ենք ուզում, ձախողված մրցաշրջան»․․․ Իսկ երեկ աշխարհի 2018 թվականի առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի վերջին տուրում Հայաստան-Ղազախստան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Մեր հավաքականի միակ գոլը […]
Կանադայի Մոնրեալ քաղաքում ավարտվել է հոկտեմբերի 2-ից 8-ն ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Վահագն Դավթյանը: Հայաստանի Հանրապետության մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը (14.700 միավոր), Արթուր Դավթյանի արդյունքը բազմամարտում 13-րդն է (83.332 միավոր), իսկ Վահագն Դավթյանը չէր կարողացել հաղթահարել օղակներով վարժության […]
Ինչ-որ տարօրինակ զգացում է առաջանում՝ ախր սա հենց մեր Հայաստանի պատկերն է։ Առաջին՝ ինչպես կարելի է լինել այսքան ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ։ Ճիշտ Երեւանի քաղաքապետարանի նման, որը տարիներ, արդեն տասնամյակներ շարունակ չի կարողանում լուծել տրանսպորտի հարցը։ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ախր բոլորը գիտեն, որ արդյունքի հասնելու համար լավ մտածված, բարդ կոմբինացիաներ են անհրաժեշտ՝ անսովոր, ոչ կոնվենցիոնալ քայլերով։ Արդյոք մեր իշխանությունները […]
Առաջին անգամ կազմակերպված հաշմանդամ մարզիկների սեղանի թենիսի Երևան քաղաքի բաց առաջնությանը մասնակցել են հաշմանդամ թենիսիստներ մայրաքաղաքից, ՀՀ մարզերից և Արցախից: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված այս ստուգատեսի նպատակը հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին մարզական տարատեսակ միջոցառումներին ներգրավելն ու նրանց համար ակտիվ ժամանց ապահովելն է: Առաջնության ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ […]
«Այս դժվար պահին պետք է մեր հավաքականի կողքին լինենք, ես վստահ եմ, որ մեր հավաքականը կարող է համախմբվել ու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին ավելի լավ հանդս գալ: Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային, Հայաստանինն էլ կարող էր 1:6 պարտվել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Հայաստան-Լեհաստան հանդիպման ժամանակ ՀՀ […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը հորդորում է չհուսահատվել երեկվա Հայաստանի ու Լեհաստանի հավաքականների ֆուտբոլային հանդիպումից, որի ժամանակ Հայաստանը ջախջախիչ պարտություն է կրել՝ 1:6: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե տեսնո՞ւմ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի կարիքը, նա պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ: Մենք ընկերներն ենք, ու եթե տեսնեք, թե […]
Հոկտեմբերի 5-ին՝ Հայաստան-Լեհաստան հանդիպման ավարտից հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը. -Պարոն Պետրոսյան, ընդունո՞ւմ եք, որ հիմնական կազմը սխալ էր ընտրված: -Ոչ: -Վերջին երկու խաղերում թիմի առջև կարծես միայն հարձակման գծի առջև է դրվում մարտավարական առաջադրանք։ Նման խաղերը թեև նշանակություն չունեն, բայց կարո՞ղ […]
Ռուբեն Հայրապետյանը շատ-շատ բան է արել հայկական ֆուտբոլի համար. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Երբ որ Հայաստանի հավաքականը հաղթանակ էր տոնում, ինչպես այսօր քննադատում եք Հայրապետյանին, գոնե այդ ժամանակ դրա չափ էլ կարող էիք ասել՝ կեցցե Հայրապետյանը»,-ասաց նա: Շարմազանովն ընդգծեց՝ «եթե այն ժամանակ չեք ասել ապրի Հայրապեյանը, ուրեմն այսօր […]