04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞» (տեսանյութ)

«Այս դժվար պահին պետք է մեր հավաքականի կողքին լինենք, ես վստահ եմ, որ մեր հավաքականը կարող  է համախմբվել ու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին ավելի լավ հանդս գալ: Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային, Հայաստանինն էլ կարող էր 1:6 պարտվել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Հայաստան-Լեհաստան հանդիպման ժամանակ ՀՀ հավաքականի պարտությունից ու հարցից, թե արդյոք սրանում կա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեղքը:

Ըստ նրա՝ Հայրապետյանն այս տարիների ընթացքում ազնիվորեն ծառայել է հայկական սպորտին, նրա անձնական ու պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում կան ակադեմիաներ Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերերում: «Պարոն Հայրապետյանն ամեն ինչ արել է, և լավ կլիներ, երբ Սլովակիային  հաղթում էինք 4:0 հաշվով, ասեիք՝ ապրի Հայրապետյանը:

Իր ՀՖՖ նախագահ եկած ժամանակահատվածում նա ամեն  ինչ աչել է, որ ֆուտբոլն ունենա լավ պայմաններ»: Շարմազանովն ընդգծեց՝ ՀՖՖ նախագահի գործառույթը  պայմաններ ստեղծելն է: «Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞ »,- հռետորական հարցով եզրափակեց ֆուտբոլասեր Շարմազանովը :

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ