Մեդալներ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, մինչև 20 տարեկանների (Մ20) մրցապայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Նախօրեին 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մինչև 23 տարեկանների (Մ23) մրցապայքարում, հրում վարժությունում բարձրացնելով 175 կգ, արժանացել է փոքր բրոնզե մեդալի:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Մ23 աղջիկների մրցումներում 58 կգ քաշային Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը Մ20 տարեկանների պայքարում արժանացել է փոքր բրոնզե մեդալի: