26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Հեռացավ Հենրիխ Մխիթարյանը. Ժամանակ

 Նախօրեին  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլում Դանիայի հավաքականից կրած պարտությունից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխի­թարյանը, բավական վրդովված, չցանկացավ պատասխանել լյւսւգրողների հարցերին եւ միայնակ հեռացավ մարզադաշտից։ Մխիթարյանը հեռացավ մեզ համար մղձավանջային դարձած մի միջավայրից, որտեղ գտնվելը ոմանց համար նույնիսկ ամոթ է։ Հայաստան-Դանիա հանդիպումը նման էր հայկական ֆուտբոլի հոգեհանգստին, որին կհաջորդի հուղարկավորության […]

Սրանց մոտ կարճաժամկետ էժանագին էմոցիաներ են

Ես ֆուտբոլ չեմ նայում կամ նայում եմ շատ քիչ, բայց այսօր մեր հավաքականին սիրում եմ ավելի շատ, քան շատ-շատերը հավաքականի ամենաուժեղ օրերին։ Սկսել եմ սիրել բոլոր նրանց, ում էս ոհմակն ամենաշատն է ծաղրում։ Էս ոհմակը չունի սկզբունք, չունի մարդկային բարձր զգացմունքներ, սրանց մոտ կարճաժամկետ էժանագին էմոցիաներ են՝ ծանր նժարին վազող, միշտ պահանջող, ընկնողին գազանաբար հոշոտող […]

Հենոն բողոքի նոտա է հղում

Օգտատերերը շարունակում են մեկնաբանելՀայաստանի հավաքականի պարտության պատճառները: Հիշեցնենք, երեկ մերոնք խոշոր հաշվով` 1:4, պարտություն կրեցին Դանիայի հավաքականից: Մենուա Մեհրաբյանն այս առնչությամբ գրում է. «Մինչեւ խաղը վերլուծելը, մի բան ասեմ։ Վերջերս շատ եմ ուսումնասիրել պատճառները, թե ինչով է պայմանավորված Հենոյի վատ խաղը։ Տարբեր կողմերից վերլուծել եմ ու հանգել հետեւյալին։ Հենոն, եթե հնար ունենա, հավաքական չի գա։ […]

Ես կգնամ, ես ստախոս չեմ. Ժամանակ

2015 թվակաՆի Նոյեմբերի 30-իՆ երկրպագուների, Res eagles շարժմաՆ անդամների հետ հանդիպման ժամաՆակ ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա։ «Եթե չստացվի, ես հեռանալու եմ։ Ես գնում եմ։ Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ։ Ես ստախոս չեմ։ Ես իմ խոսքը […]

Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Դանիայի ընտրանուց

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց E խմբի 8-րդ տուրի հանդիպումը՝ կրելով 6-րդ պարտությունը: Դանիան մեր հարկի տակ հաղթեց 4:1 հաշվով: 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը հիասքանչ գոլ խփեց Շմեյխելի դարպասը: Բայց 11 րոպե անց Թոմաս Դիլեյնին խփեց պատասխան գոլը:  Նշենք, որ ընդհանուր առմամբ խաղն անցավ հյուրերի առավելությամբ: Նրանք վերահսկում էին գնդակի տեղաշարժը և դա անում […]

Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային հավաքականի անդամ, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 64 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Եզրափակիչ դուրս գալու համար մղվող պայքարում Բաչկովը զիջել է Կուբայի ներկայացուցիչ Էնդի Կրուզ Գոմեսին: Նշենք, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեր երկիրը ներկայացրել է նաև 60 կգ քաշային Կարեն […]

Հենրիխ Մխիթարյանի ուղերձը /տեսանյութ/

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուղերձ է հղել` գիտելիքի օրվա կապակցությամբ։ Ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսահոլովակում Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը հաշմանդամություն ունեցող երեխաներին հավասար պայմաններով ընդունել կրթական հաստատություններում: Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների […]

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենամեկուսացված և խոցելի խմբերից են

ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը նոր ուսումնական տարվա առիթով կոչ է անումհասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար:   Տեսահոլովակում […]

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները և տեղի է ունեցել հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Հաղթողներ են դարձել. սեղանի թենիս – աղջիկներ՝ Էլեն Սարգսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ), սեղանի թենիս – տղաներ՝ Գևորգ Բեգլարյանը (ք. Երևան), շախմատ – աղջիկներ՝ Անահիտ Խալաթյանը (ՀՀ Արագածոտնի մարզ), շախմատ – տղաներ՝ Հակոբ Մարտիրոսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ), շաշկի – […]

Հայ մարզիկները 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում նվաճեցին վեցերորդ մեդալը

Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե: Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևիկիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզեմեդալակիր։ Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները հանդես են եկել յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի