08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հայ եռամարտիկներ Ֆրունզ Մարկոսյանը և Գագիկ Սողոմոնյանը կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությանը

Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիայի անդամներ Ֆրունզ Մարկոսյանը և ԳագիկՍողոմոնյանը կմասնակցեն սեպտեմբերի 3-ին Ռումինիայի Տուլչեա քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությանը: Տեղեկացնենք, որ մարզիկները օգոստոսի 26-ից ուսումնամարզական հավաք են անցնումՏուլչեայում, որին մասնակցում են 30 մարզիկներ՝ եվրոպական 12 երկրներից։

Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում

2017 թ. մայիսի 18-ից  22-ը  Բելառուսի  մայրաքաղաք  Մինսկում անցկացված  Սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից՝ Կոլյա Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային  կարգում  նվաճել  էր  բրոնզե  մեդալ, երեկոյան՝ հյուրանոցում կտրուկ  վատանալով  շտապ  օգնությամբ  տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի  մոտ  արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում: Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաևերկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը: Ճիշտ է, ,,Մինսկի քաղաքային շտապ օգնության,, հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի  կյանքը հաջողվեց փրկել, բայց նա գտնվում է անգիտակից վիճակում, երկարատև  բուժման կարիք ունի  և  դեռևս հնարավոր  չէ  տեղափոխել  Երևան: Ցավոք, նույն հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, […]

Գոռ Մինասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն

Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում(«Ունիվերսիադա-2017») Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ 105+ կգ քաշային Գոռ Մինասյանը դարձել է չեմպիոն: Մինասյանը պոկում վարժությունում բարձրացներով 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ, երկամարտի 430 կգ արդյունքով գերազանցել է իր բոլոր մրցակիցներին: Գոռի Մինասյանի ոսկին Հայաստանի Հանարապետության պատվիրակության նվաճած 5-րդ մեդալն է 29-րդ ամառայինհամաշխարհային ուսանողական խաղերում:

Մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

2017 թվականի օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցողլավագույն մարզիկ» մրցույթը:  Մրցմանը մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական,հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցելու են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:  Մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 11.00-ին, հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին կհանձնվեն գավաթներ և շնորհակալագրեր:

Սիմոն Մարտիրոսյանը՝ համաշխարհաին ուսանողական խաղերի չեմպիոն

Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհաին ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017»)  105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն: Հայ ծանրորդը հաղթողի կոչմանն է արժանացել երկամարտի 401 կգ արդյունքով: Հիշեցնենք, որ համաշխարհաին ուսանողական խաղերի չեմպիոն էր դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Թովմասնակը: Ծանրորդ Անդրանիկ Կարապետանը (80 կգ) դարձել էր խաղերի արծաթե, իսկ թաեքվոնդոիստ Սերգեյ Վարազդատյանը՝ բրոնզե մեդալակիր: Հայ մարզիկները «Ունիվերսիադա-2017»-ում  հանդես են գալու 7 մարզաձևերում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:  

Ռոբերտո Կառլոսը դատապարտվել է ազատազրկման

 Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման: Նման որոշում է կայացվել արտաամուսնական կապերից  ծնված երեխաներից մեկին ալիմենտ վճարելու հարցում թերանալու համար:  

Ինքը հզոր է հզորների մայլեն…ինչպես են Գյումրիում դիմավորում Արթուր Ալեքսանյանին (ֆոտո, տեսանյութ)

Գյումրու կենտրոնական հրապարակում Արթուր Ալեքսանյանի բոլոր երկրպագուները հավաքվել էին նրա` Գյումրի գալուց մոտ երկու ժամ առաջ:                Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը չկարողացավ զսպել ուրախությունը. «Մարդ ասում է, մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում՝ էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս […]

Անդրանիկ Կարապետյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի փոխչեմպիոն

Ծանրորդ, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, Թայփեյում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») իր քաշային կարգում նվաճելով փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ, երկամարտի արդյունքով դարձել է մրցաշարի փոխչեմպիոն: Հայ ծանրորդը, պոկում վարժությունում բարձրացնելով 170 կգ, դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի ռեկորդակիր: Նշենք, որ «Ունիվերսիադա-2017»-ին մասնակցում են 131 երկրների 7639 մարզիկներ, որոնքուժերն են չափում 21 մարզաձևերում: ՀՀ պատվիրակության կազմում խաղերին մասնակցում են15 մարզիկներ 7 մարզաձևերից՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո,ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: Հիշեցնենք, […]

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն

Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում(«Ունիվերսիադա-2017») Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, օղակներ վարժությունումհավաքելով 15.025 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող: Մեր մյուս մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բազմամարտում 84.150 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Դավթյանն ուժերն է չափելու նաև հենացատկերվարժության եզրափակչում:

Մաքսիմ Մանուկյանն՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Փարիզում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը գոտեմարտեց այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող ազգությամբ լեզգի Ռադիկ Կուլիեւի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված