07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանը գիշերային ակումբում հանդիպել է սուպերմոդել Էմիլի Ռատակովսկուն /լուսանկարներ/

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի   ֆուտբոլիսները  «Լոս Անջելես Գալաքսի»-ի նկատմամբ տարած հաղթանակը նշել են հոլիվուդյան «ՏԱՕ» գիշերային ակումբում: Վերոնշյալ ակումբում ֆուտբոլիստները՝ այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանը, հանդիպել են սուպերմոդել Էմիլի Ռատակովսկուն:

Արթուր Աբրահամը պարտվեց

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում բրիտանացի Քրիս Յուբենկ կրտսերի եւ Արթուր Աբրահամի միջեւ աշխարհի չեմպիոնական մենամարտը: Այն տեւեց 12 ռաունդ եւ մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվեց Յուբենկի հաղթանակով: 37-ամյա Աբրահամը պարտվեց 6-րդ անգամ: Մինչ այդ, նա տարել էր 46 հաղթանակ, որից 30-ը` նոկաուտով:

Արթուր Աբրահամը այսօր կմենամարտի

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) մենամարտը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում:  Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ):  Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախօրեին տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ: Մրցելույթը ցուցադրվելու […]

Արթուր Ալեքսանյանը երկորդն է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների նոր դասակարգման աղյուսակը: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը  7-րդ տեղում է, իսկ Վարշամ Բորանյանը` 19-րդ: 75 կգ քաշային, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 15-րդ հորիզոնականն է զբաղեցրել, իսկ Կարապետ Չալյանը` 9-րդ հորիզոնականներում են: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը գրավել է 15-րդ տեղը: Ռիոյի օլիմպիական խաղերի […]

«Ցանկացած պահի կարող եմ վերադառնալ մեծ սպորտ»

Ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն  Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները: Ռիոյի ամառային օլիմպիական խաղերից հետո ըմբիշը որոշակի դադար էր վերցրել: Սաֆարյանն այժմ Հայաստանում է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա ասաց, որ հոգեբանորեն արդեն վերականգնվել է եւ հիմա աշխատում է լավ մարզավիճակ ձեռք բերել. «Ռիոյից հետո որոշեցի հանգստանալ, վնասվածքներ ունեի: Բացի այդ […]

Մխիթարյանը լուսանկարվել է «Մատանիների տիրակալը» ֆիլմից հայտնի Դոմինիկ Մոնագանի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարվել է «Մատանիների տիրակալը» ֆիլմում Մերի Բրենդիբուկին մարմնավորած անգլիացի դերասան Դոմինիկ Մոնագանի հետ: «Լոս Անջելեսում կորել եմ Դոմինիկ Մոնագանի հետ: Հիանալի էր քեզ հանդիպելը», – Facebook-յան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Կայացել է Արթուր Աբրահամ – Քրիս Յուբենկ Կրտսեր հայացքների մենամարտը /ֆոտոշարք, տեսանյութ/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Արթուր Աբրահամը հուլիսի 15-ին կմենամարտի բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերի դեմ։ Լոնդոնում կայանալիք մենամարտում վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ մինչ այդ, երկու մարզիկների մասնակցությամբ կայացել է հայացքների մենամարտը. Տեսանյութերն ու լուսանկարները` Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից.     […]

Արթուր Աբրահամ- Քրիս Յուբենկ մենամարտը` հուլիսի 15-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի առաջիկա մենամարտը կկայանա հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:00-ին: Երկրպագուները մենամարտին կկարողանան հետեւել Առաջին ալիքի ուղիղ եթերում: Բռնցքամարտիկները կխաղարկեն IBO տիտղոսը: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը մենամարտեց 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկի հետ եւ հաղթանակ տարավ: Արթուր Աբրահամը, անդրադառնալով սպասվելիք […]

Լեւոն Արոնյանն անսպասելի պարտություն կրեց

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանն անսպասելի պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնային: Այժմ հայաստանցի գրոսմայստերը 3 միավորով 18 մասնակիցների մեջ բաժանում է 8-13-րդ տեղերը: Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: Հուլիսի 13-ին կայանալիք յոթերորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Անիշ Գիրիի հետ (Նիդեռլանդներ):

Հայ պատանի մարզիկներն Օլիմպիական փառատոնում հանդես կգան վեց մարզաձեւում

Հունգարիայի Գյոռ քաղաքում հուլիսի 22-30-ը կանցկացվի Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնը: Շուրջ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձեւում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ եւ կանոե: Հայ պատանիները հանդես կգան վեց մարզաձեւում: Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի