26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Արոնյան-Գրիշչուկ. ոչ ոքի

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Չորս տուրերից հետո առաջատար շարունակում է մնալ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը` 3 միավոր: Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 2-ից 7-րդ տեղերը: Հուլիսի 10-ին հայաստանցի գրոսմայստերը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):

Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:  Մինչ կոնֆերանսի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, […]

Գրան Պրիի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը կմրցի Թեյմուր Ռադջաբովի հետ

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյին: Երկու տուրերից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատար է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան): 1.5-ական միավոր վաստակել է միանգամից հինգ շախմատիստ, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը: Այսօր ՝ հուլիսի 8-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Ռադջաբովի հետ:

Գարեգին Բ-ն Քրեակատարողական վարչության պետի հետ քննարկել է ազատազրկվածների հարցը

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին՝ ուղեկցությամբ Քրեակատարողական հիմնարկների հովվության պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից    հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակին եւ վարչության գործունեությանը, […]

ՀՊՏՀ ուսանողը՝ համալսարանական սպորտի կամավորների համաշխարհային համաժողովի մասնակից

Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի (Ռուսաստանի Դաշնություն)` Վոլգայի տարածաշրջանի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության ակադեմիան հուլիսի 2-ից 8-ը հյուրընկալել է երկրագնդի ամենատարբեր անկյունների սպորտային լավագույն կամավորների առաջին համաժողովը, որն իրականացվում է Միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի հովանու ներքո: Թեև համաժողովի գաղափարը ծնվել է դեռ 2012թ-ին Կազանի կամավորական շարժման ակտիվիստ Տիմուր Տուֆեթուլովի կողմից, այնուամենայնիվ, այս ձևաչափով համաժողովն առաջին […]

Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլում մեկնարկեց ոչ-ոքիով

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ: Հաղթանակ տարան Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Պենտալա Խարիկրիշնան (Հնդկաստան) եւ Մայքլ Ադամսը (Անգլիա): Եւս չորս պարտիաներ ավարտվել են ոչ-ոքի:  

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել և զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը: Դասակարգման աղյուսակը գլխավորել է Գերմանիայի ընտրանին, որը վերջերս նվաճել էր Կոնֆեդերացիաների գավաթի հաղթողի կոչումը: Երկրորդ տեղում է Բրազիլիան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինան: Ռուսաստանը զբաղեցրել է 62-րդ, Թուրքիան՝ 33-րդ, Վրաստանը՝ 112-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Իրանը՝ 23-րդ հորիզոնականը: Լավագույն […]

Մխիթարյանի դիմանկարը գրավել է ֆուտբոլասերներին /լուսանկարներ, տեսանյութ/

Նկարիչ Արմեն Հայրապետյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապակել` ներկայացնելով, թե ինչպես է նկարել Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիմանկարը: Ֆուտբոլասերների ուշադրությունն անմիջապես գրավել է նկարչի գրառումը: Դիմանկարը ստեղծելու համար պահանջվել է 248 ժամ, իսկ այն պատրաստվել է նկարչական գրչով արված 0.20 և 0.30 մմ-անոց 4 միլիոնից ավել կետերով:

Լեւոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլին

Հուլիսի 6-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ 2017-ի Գրան Պրիի երրորդ փուլը (18 մասնակից, 9 տուր, շվեյցարական մրցակարգ): Մրցաշարին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստերներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գիրշչուկը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին (բոլորը` ՌԴ), Պավել Էյլանովը (Ուկրաինա) եւ ուրիշներ:

Ազատեցին պարտադիր ծառայությունից

ՀՀ կառավարությունը Հայաստանի հավաքականների երկու ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ որոշումներ ընդունեց:  Հայաստանի պատանեկան թիմի դարպասապահ Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնված` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Մելիքյանը հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 և մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքական թիմերում: Նա հաշվառված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի