26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Մեսսին երկարաձգեց պայմանագրի ժամկետը Բարսելոնայի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կշարունակի իր ելույթները «կապտանռնագույնների» կազմում: «Բարսելոնան» հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականի 30-ամյա առաջատար ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը: Մեսսին պաշտոնապես կստորագրի համաձայնագիրը, երբ կվերադառնա արձակուրդից: Հաղորդվում էր, որ նոր պայմանագրով Մեսսիի հրաժարագինը կկազմի 300 մլն եվրո: Հավելենք, որ Մեսսիի […]

Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվեց «World Open» խոշոր միջազգային մրցաշարը: Դրան մասնակցում էին 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր: Մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

Մեսսին նոր պայմանագիր կստորագրի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը կերկարաձգի մինչեւ 2022 թվականը: Այս մասին գրում է  Sport.es-ը: Հուլիսի 15-ին  Մեսսին  կստորագրի  պայմանագիրը:  Հիշեցնենք՝  Լիոնել Մեսսիի  և   «Բարսելոնայի»  պայմանագիրը վավեր է մինչև  2018 թվականի ամառը:

Վայելում եմ արձակուրդիս վերջին օրերը. Մխիթարյան /ֆոտո/

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր սոցցանցերում  լուսանկար է հրապարակել: «Վայելում եմ արձակուրդիս վերջին օրերը: Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- գրել է Մխիթարյանը:  

2016-ին հայ մարզիկները մարզիկները 48 ոսկե, 60 արծաթե եւ 62 բրոնզե մեդալ են նվաճել

«2016 թվականին հայ մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի 48 ոսկե մեդալ են նվաճել», – այսօր ԱԺ-ում  2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հայտարարեց երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ Վերջինս  նշեց՝ հայ մարզիկները մասնակցել են միջազգային 165 միջոցառման։ 12 մարզաձեւերով հայ մարզիկները 48 ոսկե, 60 արծաթե եւ 62 բրոնզե մեդալ են նվաճել (ընդամենը՝ 170)։  

Մեսսին ամուսնացել է. լուսանկարներ ճոխ հարսանիքից

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում կայացել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը: Հարսանեկան արարողությունը կայացել է հայրենի քաղաքում: Զույգը երկու տղա ունի` 4-ամյա Տիագոն և մեկամյա Մատեոն:

Հրաշագործ Ռոնալդինյոյի վերադարձը (տեսանյութ)

«Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդների խաղից հետո կատալոնական ակումբն առանձնացրել է բրազիլացի Ռոնալդինյոյին, որը դարձյալ աչքի է անկրկնելի տեխնիկայով եւ արժանացել է ջերմագույն ընդունելության Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: Ռոնալդինյոն այժմ կատալոնական ակումբի դեսպաններից մեկն է:

Հայ ավտոարշավորդները մեծ պոտենցիալ ունեն

Մեր ախորդ  հրապարակումներից մեկում տեղեկացրել ենք՝     հայ մարզիկները  հունիսի 18-ին Վրաստանի Սիղնախի քաղաքում անցկացված  Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին մրցաձուլում հիանալի են հանդես եկել: «Պետք է նշեմ՝ Կովկասի գավաթի խաղարկությունն անցկացվում է արդեն երկրորդ անցամ։ Այս մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին։ Մրցաշարը բաղկացած է 4 փուլից․ երկու մրցափուլը Վրաստանում է անցկացվում, […]

Հայ մարզիկները փայլուն արդյունքներ են գրանցել ավտոսպորտում

Հունիսի 18-ին հարևան Վրաստանում՝  Սիղնախի քաղաքում,  անցկացվեց Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին փուլը: Մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 40 մարզիկ: Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի թիմը ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի գլխավորությամբ՝ մրցաշարին ներկայացել էր 6 մարզիկով: Մրցաշարի վերջնաարդյունքում մեր մարզիկները՝ Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ տեղը: E2- SH դասում Լյուդվիգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի