02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Մեսսին երկարաձգեց պայմանագրի ժամկետը Բարսելոնայի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կշարունակի իր ելույթները «կապտանռնագույնների» կազմում:

«Բարսելոնան» հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականի 30-ամյա առաջատար ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը: Մեսսին պաշտոնապես կստորագրի համաձայնագիրը, երբ կվերադառնա արձակուրդից:

Հաղորդվում էր, որ նոր պայմանագրով Մեսսիի հրաժարագինը կկազմի 300 մլն եվրո:

Հավելենք, որ Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում էր 2018 թվականի ամռանը:

Նյութի աղբյուր՝ armsport.am 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ