03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Աբրահամը այսօր կմենամարտի

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) մենամարտը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում: 

Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): 

Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նախօրեին տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ:

Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Հայաստանում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, սկիզբը ժամը 01.20-ի հատվածում):

Լուսանկարները՝ Սեբաստիան Հեգերի

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանին  + 374 93 46 00 20

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ