27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի մարմնամարզիկները տասը մեդալ են նվաճել Բաթումիում

Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցումներն անցկացվել են պատանիների (Մ 18 տարեկան) և մեծահասակների տարիքային խմբերում:

Երկու խմբերի արդյունքների հանրագումարով էլ խաղարկվել է 12 երկրների միջև թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի և Վրաստանի թիմերին:

Հայաստանից մրցումներին մասնակցել են ընդամենը 9 մարզիկներ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում:

Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր):

Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) և Նարբե Հակոբյանը (օղակներ):

Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է արդյունքներից.

«Մրցաշարը ցույց տվեց, որ լավ սերունդ է աճում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է մարզիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ