Հայ բասկետբոլիստները ուժերը կչափեն Ադրբեջանի հավաքականի հետ
Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտվել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը Ա ենթախմբում գրավել է վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում են կարողացել հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։
Հայաստանի ընտրանին կշարունակի պայքարը 17-րդ տեղի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հուլիսի 21-ին Վիգեն էսկիջյանի սաները կմրցեն Ադրբեջանի ընտրանու հետ։ Հանդիպումը կհեռարձակվի YouTube-ով եւ կսկսվի Երևանի ժամանակով 12։45-ին։